Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց

Ինչպե՞ս է աշխատել Սփյուռքի հանձնակատարը. նախկին աշխատակիցը փակագծեր է բացում. Տեսանյութ

ՀՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակում նոր կրճատումներ են եղել, և ինչպես Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց գրասենյակի արդեն նախկին աշխատակից Սիրվարդ Համբարյանը՝ իրենց աշխատանքից ազատել են առանց լուրջ հիմքերի:

«2018 թվականից նոր կառավարության օրոք Մխիթար Հայրապետյանի՝ Սփյուռքի նախարար նշանակվելուց հետո արդեն ասվում էր, որ պետք է նախարարությունը լուծարել, բայց ամեն դեպքում մենք դեռ հույս ունեինք, որ դա տեղի չի ունենա, ընդ որում մեզ հետ մի քանի ամիս աշխատած նախարարն էլ բազմիցս խոստովանել է , որ ինքը չէր պատկերացնում, թե ինչ հսկայական ծավալի աշխատանքներ են տարվել նախարարությունում և ափսոսում է: Բայց հետո ստացվեց այնպես, որ երկրի վարչապետի որոշմամբ ստեղծվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ և հայտարարվեց, որ կրճատումներ տեղի չեն ունենա , ընդ որում նաև հայտարարվում էր, որ վարչապետի աշխատակազմում 40 աշխատատեղ պետք է բացվի , բայց ինչպես տեսանք դա հիմք չէր հենց առաջին իսկ քայլերից ազատելու մեր նախկին աշխատակիցներից 20-ին: Մեզ մոտ կրճատվեցին հաստիքներ, և դրա հիմնավորումը մեկն էր՝ վերակազմավորվել է, Սփյուռքի նախարարություն չկա և այլ անօրինական ձևակերպումներ, և մեր նախարարության մասնագիտական ստորաբաժանումների բոլոր գլխավոր մասնագետները մնացին առանց աշխատանքի»:

Ինչպես նշում է մեր զրուցակիցը, ստեղծված իրավիճակում վերջին կրճատումներն էլ էին սպասելի, և իրենց համար անակնկալ չէր, որ նույն ճակատագրին պետք է արժանանան. «Անցած տարի նշանակվեց գլխավոր հանձնակատար, ով ժամանեց Հայաստան և տեղեկացանք, որ ցանկացել է հանդիպել աշխատողների առանձին խմբի հետ՝ այն էլ շաբաթ օրով, և մենք էլ բնականաբար պահանջեցինք, որ մեզ հետ էլ հանդիպի: Հանդիպումը կայացավ, ամեն մեկիս հետ հինգ րոպե խոսեց, հարցրեց, թե ինչ ենք արել նախարարությունում, և երբ ես ներկայացրեցի ամբողջ աշխատանքը, նա լռեց, դուրս եկանք շատ անորոշ վիճակում ու հետո ընկանք հոգեկան տվայտանքների մեջ: Աստիճանաբար երևում էր այն գիծը, որը տանում էր գրասենյակի ղեկավարը»:

Սիրվարդ Համբարյանը նաև ընդգծում է, որ նոր կառավարության ժամանակ իր աշխատանքի ընթացքում անընդհատ տեղեկացրել են, որ կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան և գրասենյակի կառուցվածքը պետք է կրճատվի, իսկ այդ ընթացքում երբեք լուրջ հանձնարարականներ չեն ստացել. «Ամեն ինչ վերադարձվում էր զրո մակարդակի, անտեսված էին հսկայական աշխատանքի արդյունքները»:

Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի արդեն նախկին աշխատակիցը նաև հավելում է, որ այն ընթացքում, երբ ինքն է աշխատել, աշխատակիցների նկատմամբ անարժանապատիվ վերաբերմունք է եղել և շատ դեպքերում ոտնահարվել են իրենց աշխատանքային իրավունքները:

Մեր զրուցակիցը նշում է, որ իրենց մոտ հարցեր են մնացել, թե ինչու հենց իրենք կրճատվեցին, ինչ չափորոշիչներով, և ինչ չափորոշիչներով մնացին աշխատելու նրանք, ովքեր ո՛չ փորձ ունեին, ո՛չ էլ համապատասխան հմտություններ. «Ի՞նչ պահանջ է դրվել ազատելով բաժնի պետերին, վարչությունների պետերին, նրանք, ովքեր մնացել են աշխատանքի, ինչ չափորոշիչներով են որոշվել, որ կարող ուժեր են, երբ ամբողջ մասնագիտական ներուժը կտրատվեց. ափսոս էր: Եվ օրենքով էլ սահմանվում է, որ կառուցվածքային փոփոխությունների, վերակազմավորման դեպքում նախապատվությունը տրվում է հղի և մինչև երեք տարեկան խնամքի տակ գտնվող երեխա ունեցող աշխատակցին, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողին, այս պայմանների հավասարազոր լինելու դեպքում 3-րդ կետով առավելությունը տրվում է երկարատև աշխատանքային փորձ ունեցող և վերջին երեք տարում կատարողականի գնահատմամբ ավելի բարձր ցուցանիշներ գրանցած աշխատակիցներին, բայց այս դեպքում այս պահը չկա: Այո՛, մենք անցանկալի էինք, որովհետև չէինք կարող ամեն ինչ կատարել, ինչ որ մեզ հրամցվելու էր, այն պետական մտածողությունը, որը մեր մեջ կար, չէինք կարող ոտնատակ անել, մենք երդում ենք տվել, իսկ այդ երդումն ինչպես են հասկանում իրենք, ինչպես՝ մենք, տարբերություններ ունեն: Ստացվում է, որ նրանք, ովքեր երկարատև աշխատել են, նրանց համար տեղ չկա, բայց տեղ կա վերջին տարիներին եկածների համար: Ինչու պետք է օրենսդրություն խախտվի, նրանք, որ չունեն քաղաքացիություն և այլ խնդիրների առկայության դեպքում տեղ ունենան մեր պետական ապարատում և հեղաշրջում կատարեն պետական ապարատի կառավարման ոլորտում»:

Իսկ վերջում Սիրվարդ Համբարյանը ընդգծում է, որ իրենք որոշ քայլերի կդիմեն իրենց ոտնահարված իրավունքների համար, բայց դա բնավ էլ չի նշանակում, թե նորից ցանկանում են հայտնվել գերատեսչությունում. «Ես նպատակ չունեմ վերադառնալ, ես պարզապես ուզում եմ տեսնել՝ արդյո՞ք մենք մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման ուղղությամբ դեռ արդարադատություն ակնկալելու հույս ունենք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>