Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. 2 տարիների ընթացքում շատ են եղել սադրանքներ․ Վ. Գասպարյանը`«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ միջադեպի վերաբերյալ

Երեկ, երբ տեսա ինչ աղմուկ է բարձրացվել, դա ինձ ստիպեց, որ բացատրություն տամ. այսօր Para.Tv լրատվական կայքին տված հարցարույցում՝ անդրադառնալով երեկ Ազատություն ռադիոկայանի կողմից իր տունը նկարահանելու միջադեպին նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նախկին ոստկանապետը, անդրադառնալով միջադեպի մանրամասներին, նշեց, որ տեսել է իր տան վրա տասը մետր բարձրության վրա դռոն է գործում, սկզբից մտածել է  ահաբեկչության և պրովոկացիայի մասին, քանի որ  առաջին անգամը չէ, որ  դռոնով նկարահանել են այդ  տարածքը: Սակայն, Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ նախորդ երկու  նկարահանումը կատարվել է լճի վրա, իսկ այս նկարահանումը եղել է անմիջապես տան վրա:

«Նստել եմ իմ կվադրոցիկլը և դուրս եմ եկել, մտածել եմ այդ տարածքը խոցելի է: Տեսել եմ, որ դռոնը շարժվում է դեպի վերև, այդ ուղղությամբճանապարհով գնացել եմ: 300-400 մետր հեռու տեսել եմ կանգնած 2 ավտոմեքենա  և մեքենայից դուրս եկած 6-7 քաղաքացիներ,  ես գնացի կանգնեցի նրանց  կողքը: Նրանցից մեկի ձեռքին տեսա հեռակառավարման վահանակ, ասեցի․ «Սա ի՞նչ է տղա, ասեց պուլտ ա, ասեցի ինչ պուլտ է, ասաց՝ իմ պուլտն է, ասեցի՝ այդ դռոնը դուք եք բաց թողել իմ տուն, ո՞վ եք դուք: Իրենք այլայված էին, իրենք 5-6 հոգով էին ես մենակ: Ես վրդովված էի, որովհետև հազար բան է տեղի ուեննում: Ավելին ասեմ, ժամանակին՝ երկու- երեք  տարի առաջ ԱԱԾ-ում գիտեմ, որ խումբ կար, որը մահափորձ էին կազմակերպել, ես գիտեմ ԱԱԾ-ն նրանց վերցրել էր և  մեկ ամիս հետո, նրանց բաց են թողել և չգիտեմ այդ գործի ճակատագիրը ի՞նչ է եղել: Եթե 6-7 հոգի 30 տարեկան երիտասարդները վախենում են ինձանից՝ 62 տարեկանից, թող շարունակեն վախենալ և պետք է վախենան, որովհետև, երբ մտնում են մարդու տուն, պետք է հասկանան, որ այդպես չի աշխատելու, ընտանիքը սրբությունն է և իմ փոքր հայրենիքն է, իմ փոքր տունը, որը ես պաշտպանում եմ: Ինչպես պաշտպանել  եմ իմ մեծ հայրենիքը՝ մեծ տունը՝ 40 տարի տարի շարունակ»,- նշեց նա:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ  Ազատություն ռադիոկայանից են․

«Ես ասեցի՝ տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի օր ձեզ խիստ կպատժեն՝ հաշվեհարդար կլինեն, մի պատի տակ կսատկացնեն՝, մի արեք տենց բաներ, դուք չեք պատկերացնում ինչը ինչից հետո է հիմա ես ձեզ ասում եմ հավաքեք և գնացեք: Ես ասեցի ձեզ, որ լրատվություն չեմ ճանաչում, ձեզ դիտում եմ՝ որպես իմ բնակարան ներխուժող մարդիկ: Գնացեք ձեր ղեկավարին ասեք, որ ձեզ  սովորեցնեն Սահմանադրական իրավունքը ի՞նչ է նշանակում և գլուխները կախ գնացել են»:

Հարցին, թե վիրավորե՞լ է արդյոք, Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ բոլորը գիտեն իր խոսելու ոճը,  խոսել է բարձր, քանի որ վիրավորված է եղել.

«Պետք էր հասկանալ, ինչ կոնտինգենտ են այդ տղաները, որովհետև իմ համար հետախուզական էր, ուզում էի հասկանալ՝ ովքեր են և 10 մետր ներքը, ևս երկու հոգի կային, որոնք տեսան, որ խոսում եմ, հետ են գնացել:  Ես կարծում եմ, որ այնտեղ ավելի շատ մարդ է եղել:Ես չէի մտածում, որ տղաները կգնան և հայտարարություններ կանեն և երբ երեկոյան աղմուկ բարձրացվեց, ես հասկացա, որ սա ծրագրավորված ակցիա է, որովհետև աղմկելու տեղ չունեին, ես պրովոկացիայի չգնացի: Այսպիսի քայլ անում են միայն սադրելու համար և դա հասկանալով սադրանքի չեմ գնացել, բայց տեսնում եմ, որ սա կառավարվող, ղեկավարվող  սկզբունք է: Ես զարմանալի չի լինի, որ ասեմ, որ ես ինֆորմացիա չեմ ուզում ստանալ, բայց ստանում եմ, և երեկ երեկոյան ես ունեի ինֆորմացի, որ քաղաքական որոշումներ են կայացնում, չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն, նման պետությունը չի կարող երկար գոյատևել:

Նույն «Ազատությունը» այն  «Ազատությունն» է, որ  «Սասնա Ծռերի» ժամանակ էր  քարոզում, ասպատակում Ոստիկանությանը, երբ ես ոստիկանապետ էի: Սա այն «Ազատությունն» է, որ չի ընդունում Հայոց եղեռնը և այն երևույթներն է քարոզում, որը հարիր չէ մեր երկրն: Սա առաջին դեպքը չէ, երկու տարիների ընթացքում շատ են եղել սադրանքներ և իմ հետ աշխատող մարդիկ ասել են՝  մենք մեղավոր չենք, սա վերևից է»,-ընդգծեց նա:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>