Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց

Լիբանանահայ ընտանիքին Երևանում «նեղում են». էլեկտրիկն անջատել է հոսանքը

Լիբանանահայ ընտանիքը օրերս իրենց տան հարևանությամբ՝ Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կրպակ է տեղադրել՝ զովացուցիչ ըմպելիքներ և սուրճ վաճառելու նպատակով, սակայն իրենց պնդմամբ՝ այլ անձինք, որոնք այդ տարածքին շատ մոտ նմանատիպ գործունեությմաբ են ուզում զբաղվել, փորձում են խոչընդոտել։ Այսօր Դագեսյանների ընտանիքը անակնկալի է եկել, երբ տան հոսանքն անջատվել է։

«Ամեն ինչ օրինական ենք արել՝ ԱՁ-ն բացել ենք, ՀԴՄ-ի սարք ենք առել։ Մեր բնակարանի ննջարանից էլեկտրականության լար ենք քաշել, որպեսզի կրպակը հոսանք ունենա, որի համար վճարելու ենք, մեր կումանալի մեջ է մտնում։ Կրպակի հարևանությամբ ինչ-որ մարդիկ նույն գործունեությամբ են ուզում զբաղվել։ Մեզ հետ խոսեցին, ասացին՝ սա տարեք այստեղից, դուք մեր գործին խանգարելու եք, մենք փող ենք ծախսել՝ խանութ բացել, մենք էլ ասացինք՝ մենք էլ փող ծախսել, ասացին՝ լավ։ Այդ օրվանից մեր հետ բանի մեջ բան ու այդ լարի համար երևի մարդ ուղարկեցին, ով օրենքից դուրս սկսեց խոսալ, որ մեր տան հաշվիչը տանելու են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց լիբանանահայ Ավետիս Դագեսյանը՝ հավելելով, որ մի քանի տարի է եղբոր հետ այստեղ է բնակվում և սովորում, իսկ ծնողներն էլ համավարակով պայմանավորված եկել են Հայաստան, բայց սահմանները փակ լինելու պատճառով այստեղ են մնացել, ընդ որում՝ չեն աշխատում։

«Այս մարդիկ չորս ամիս է ՝այստեղ են, տասը դրամ չեն աշխատել, մենք էլ ուսանող ենք, ու դրա համա կրպակն այդ տարածքում դրեցինք, որ էլեկտրականությունն էլ տնից վերցնենք ու այդպես աշխատեցինք, մինչև ինչ-որ տեսուչ եկավ ասաց, որ չի կարելի, մենք էլ հետաքրքրվեցինք՝ բայց ի՞նչ օրենք են խախտում, ասաց՝ ուղղակի չի կարելի, ոչ մի հիմք չներկայացրեց»,- հավելեց Ավետիսը։

Լիբանանահայ ընտանիքին ամենից շատը զայրացնում է այն, որ առանց պատճառաբանության են տան հոսանքն անջատել։

«Պիտի ասեն, թե ի՞նչ ենք խախտում, ես հասկանամ՝ ի՞նչն եմ սխալ արել։ Ես պատրաստվում եմ դատի տալ էդ էլեկտրիկին, որովհետև ինքն ինձ պիտի զգուշացներ անջատելուց առաջ, ես չպետք է զանգեմ, հարցնեմ՝ Դո՞ւք եք անջատել, թե՞ ոնց »,- շեշտեց նա։

Մինչ կրպակ բացելը ընտանիքը դիմել էր նաև Երևանի քաղաքապետարան։

«Մենք գրել էինք, որ կրպակ ենք ուզում տեղադրել, քաղաքապետարանից մեզ գրավոր պատասխանել էին, որ կրպակների հետ կապված ոչ մի օրենք չկա՝ ո՛չ արգելող, ո՛չ թույլատրող, ու ասացին, որ նոր օրենք է ընդունվելու, որն ուժի մեջ է մտնելու 2021թ․-ի հունվարի 1-ից։ Ի պատասխան՝ մենք ասացինք, որ մինչև հունվարի 1-ը մեր գործը կանենք, դրանից հետո օրենքը ոնց թույլատրի, այնպես էլ կշարժվենք»,- ասաց Ավետիսը։

Դագեսյանները մինչև տնից կրպակ հոսանք տանելը դիմել էին նաև ՀԷՑ՝ նշելով, որ կրպակի համար առանձին հաշվիչ են ուզում բացել։

«Մեր դիմումին գրավոր պատասխանեցին, որ նման բան չեն կարող անել, որովհետև ինչպես քաղաքապետարանն ասաց՝ կրպակների մասին օրենք չկա։ Ակնհայտ է, որ մեզ ասում են՝ դուք ձեր գլխի ճարը տեսք, մինչև որ օրենքը լինի»,- նշեց նա։

NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև էլեկտրատեսուչի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Լիբանանայ ընտանիքը նաև ՀԵՑ-ի թեժ գիծ է զանգել, որտեղից փոխանցել են, որ նշված հասցեի հոսանքն անջատված չէ, և ոչ մի խախտում գրանցված չէ։

Ավետիս Դագեսյանը հավելեց, որ օգոստոսի 4-ին Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով վնասվել է նաև իրենց տունը։

«Ատաղձագործ է գնացել, որ տան մուտքի դռան դիմաց փայտ դնի, որ գող չմտնի։ 4 կմ հեռավորություն չկա մեր տան և պայթյունի վայրի միջև։ Ամեն ինչ ավիրված է, հետ գնալու տարբերակ չկա»,- նշեց նա։

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>