Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով պաշտոնական էջում ներկայացրել է հետևյալ հրապարակումը.

100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը։

Սևրում էր, որ Ցեղասպանությունից փրկված, գոյապայքարում հաղթած, սեփական անկախությունը վերակերտած, սով և համաճարակ հաղթահարող, քաղաքաներ և համալսարաններ կառուցող ազգը կարողացավ հասնել բացառիկ դիվանագիտական հաղթանակի։

Սևրի դաշնագիրը և Վիլսոնյան իրավարար վճիռը ո՛չ միայն կարևորագույն հանգրվան դարձան Հայաստանի նորանկախ հանրապետության միջազգային ճանաչման գործում, այլև մեր պահանջատիրության հիմքը դառնալով՝ ամրագրեցին հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները` հստակեցնելով հայ-թուրքական սահմանը։

Այս փաստաթղթերի վրա է խարսխված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և հայ ժողովրդին պատճառված անդառնալի կորուստների դիմաց արդար հատուցում ստանալու համար ամբողջ աշխարհում մղվող պայքարը։ Այս առումով էական նշանակություն ունի 2015 թ․ ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» երկու միջազգային փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում ունեցած դերի և նշանակության շեշտադրումը։

Սեփական հայրենիքում մորթվող հայ ժողովրդի զավակները ոչինչ չխնայեցին՝ ջարդերից ընդամենը մի քանի տարի անց անկախ հայկական պետականություն կերտելու համար։

Խորհրդայնացվող հանրապետության նվիրյալները ոչինչ չխնայեցին՝ մի օր եռագույնը՝ որպես պետական դրոշ նորի՛ց ծածանելու և «Մեր հայրենիքը»՝ որպես ազատատենչ հայ ժողովրդի վերանկախացած պետության հիմն նորի՛ց հնչեցնելու համար։

Հայ դատի համար ողջակիզվողները զոհասեղանին դրեցին ամենը՝ մեր ազգային երազանքի մի կարևոր մասը իրականություն դարձնելու և հայ ժողովրդին ազատ, անկախ և միացյալ Հայաստանի երազանքին մոտեցնելու համար։

Դժվար էր, սակայն ոչինչ նրանց հետ չպահեց իրագործելու իրենց սրբազան պարտքը, որի արդյունքում այսօր ամենամոտն ենք կանգնած մեր ազգային երազանքին։

Ուրեմն՝ հանուն հայ ազգի հարտևման և հզորացման, պետք է հիշե՛լ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների մասին, պայքարե՛լ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների համար, վա՛ռ պահել մեր պայքարի ջահը, ամրապնդե՛լ այդ պայքարի իրավական հիմքերը, մինչև ազատատենչ հայ ժողվուրդը դրանք կօգտագործի ի պահանջյալ հարկի։

Սա է մե՛ր հայրենիքը, սրանք են մե՛ր արյունով գծված ու միջազգայնորեն ամրագրված սահմանները, սրանք են մե՛ր պապերի կառուցած քաղաքները, այստեղ է մե՛ր նախնիների կերտած ու նրանցից խլված հայկական ժառանգությունը, ուրեմն սա ի՛մ պայքարն է, սա քո՛ պայքարն է, սա հա՛յ ժողովրդի գոյապայքարն է, որը պսակվելու է հաղթանակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>