Հայաստանի մարդասիրական օգնությունը բեռնաթափվում է Բեյրութի օդանավակայանում
Հայաստանի կողմից Լիբանան ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել, և բեռնաթափվում է Բեյրութի օդանավակայանում:
Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան:
«Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում:
Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։ Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»,-գրել է նա։
Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի.