Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի. առնվազն 14 մարդ զոհվել է
Դիտել նաև
Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին. Հակոբ Արշակյանը՝ Հնդկաստանի դեսպանին
Երևանում Հնդկաստանի 30-ամյա քաղաքացին ցած է նետվել 4-րդ հարկի պատուհանից
ՀՀ-ից Հնդկաստանի քաղաքացիների ելքերը 604-ով ավելի են, քան մուտքերը.Վիճակագրական կոմիտեի պարզաբանումը
Ոստիկանները բացահայտել են Հնդկաստանի քաղաքացիների վարձակալած բնակարանից կատարված գողությունը
Հորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությունը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից «Reuters»-ին հայտնել են, որ Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները: