ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. նա փորձում է փրկել իր հոգեորդուն». Լիլիթ Գալստյան.Տեսանյութ

«Այսպիսի մոտեցումը մի այրի կողմից, որը եղել է ՀՀ առաջին նախագահը, որը մասնագիտությամբ իբրև թե բանասեր է և պետք է քիչ թե շատ ծանոթ լիներ մեր պատմությանը, բացարձակապես անընդունելի է»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ծավալվող բանավեճին, ասել էր. «Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»:

Լիլիթ Գալստյանին վրդովվեցնում է, որ Առաջին նախագահը հայդատականությունը որպես բացասական հասկացություն է շրջանառում.

«Մի մարդ, որը Շուշիի ազատագրումից անտեղյակ էր, մի մարդ, որն ազգային գաղափարախոսությունը կեղծ արժեք էր սահմանում, մի մարդ, որին իր սեփական թիմը եկավ և սեփական կաբինետում իշխանությունից վռնդեց դուրս, մի մարդը, որը երկիրը տարավ արկածախնդրության և Մարտի 1-ի, հիմա փորձում է աղավաղել պատմությունը, մեղանչել մեր ազգային արժեքների նկատմամբ: Մի մարդ, որը նաև պատրաստակամություն էր հայտնում արյան գնով մեր ազատագրական հաղթանակը զիջել ադրբեջանցուն, հանդես է գալիս նման հայտարարությամբ: Ինձ համար վաղուց պարզ է Լևոն Տեր-Պետրոսյանի գենետիկ հակակրանքը Դաշնակցության նկատմամբ, բայց մի մարդ, որը չունի բացարձակ ինստիտուցիոնալ հիշողություն, չունի այն ազգային արժեքի կրումը, թե Հայ դատն ինչ անուրանալի աշխատանք է կատարել մեր հայ իրականության համար, երբ սովետական համակարգի մեջ ծվարած ՀՀ-ն իր ազգային արժանապատվությունը պահելու որևէ շանս չուներ՝ նկատի ունեմ՝ հենց հայ դատի համատեքստում, կարողանում է նսեմացնել Հայ դատը: Հայ դատի անբաժանելի մասը նաև Արցախն էր. նա ուրանում է նաև Արցախը: Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանի այս տեսակը նորություն չէ, նա մերժելի է և մեր պատմության մեջ մնալու է՝ որպես իշխանության աթոռից վռնդված և զիջումների գնացող նախագահ»:

ՀՅԴ ԳՄ անդամը հավելեց. «Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. այսօր իշխանության է եկել մի քաղաքական կոնգլոմերատ, որն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է հասկացությունը: Այսինքն՝ վերջին ճիգով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է փրկել իր հոգեորդուն, այս իշխանությանը, և հատկապես՝ Արայիկ Հարությունյանին, որովհետև գիտական հանրույթի ընդվզումը մերկացրեց նրանց բոբիկությունը: Շատ կգնահատեի Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե փորձեր բովանդակային քննարկում անել, բայց այս իշխանություններին և իրեն բնորոշ դեմագոգիկ մանիպուլյացիաներ է անում»:

Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, նա նշեց, որ, երբ համադրում ես նրանց վերջին երկու տարվա գործողությունները, նրանց կառավարման փիլիսոփայությունը, գալիս ես հետևյալ եզրակացության. «Մի վարձկան իշխանություն մենք ունենք, որը եկել է բացարձակապես նսեմացնելու ազգային արժեքները և ազգային բաղադրիչը օտարելու մեր պետականությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>