Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես գիտենք, Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: Քիչ առաջ ստացա տեղեկատվություն, որ հուզառատ Ալենը ձեռք է բերել նաև նոր Ռենջ Ռովեռ ավտոմեքենա (նկարում պատկերվածը), որի շուկայական արժեքը տատանվում է 90-130 հազար դոլար:
Շնորհավորում եմ Ալենին և ցանկանում նորանոր հաջողություններ:
Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը:
Իսկ, եթե լուրջ, ապա հարստահարված և պանդեմիայի մեջ օրեցօր թաղվող տնտեսությամբ երկրում, երբ քաղաքացին հացի խնդիր ունի, նման ճոխ կյանքը անբարոյականություն է:
Նիկոլի ասած այն միտքը, որ համավարակը նոր հնարավորություններ է ստեղծում, փաստորեն ճիշտ էր, սակայն այդ հնարավորությունը միայն Ալնանմանների համար է:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուկյան էջից

