Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

«Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին. իրենց որ ասում ես՝ Սահմանադրություն կարդա, ինսուլտի են հասնում». Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ

«Հպարտ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին և իր վարչախմբին անհրաժեշտ էր ընդամենն իշխանության գալու համար: Հիմա այլևս քաղաքացիները հպարտ չեն: Հիմա կարող են դիմակ չկրելու համար աղջիկների բերման ենթարկել ոստիկանություն, որ 7 ոստիկանով մարդուն ծեծեն, փռեն ասֆալտին, ինչպես վարչապետն է երաշխավորել դրա հնարավորությունը: Ի՜նչ հպարտ քաղաքացի… Հպարտ է այն քաղաքացին, որն ունի ապագայի տեսլական, կյանքի կանխատեսելիություն, որ գոնե սոված չի, չեմ ասում՝ իկրա ուտեն իրենց նման»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ որևէ մեկն արդեն այդ բերման ենթարկելուց չի վախենում:

Պատգամավորը նշում է, որ փոխանակ իշխանությունները զբաղվեն պարենային անվտանգության խնդրով, զբաղված են անկարևոր բաներով:

«Ռուսաստանից Հայաստան եկող բեռները հիմա Վրաստանում ծվարել են: Փոխանակ երկրի կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա մասին մտածեն, միջոցներ ձեռք առնեն, իր դիվանագիտական հարաբերություններն աշխատեցնի Վրաստանի հետ, ինչ-որ հոգեցունց հրապարակում է արել Ֆեյսբուքում, թե՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ինձ… Ու զվարճացել են դրանից: Լավ, ամոթ է: Պարոն Փաշինյան, Դուք բանուգործ չունե՞ք, որ նման բաներից եք զվարճանում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ մշտապես ժողովրդի անունից հանդես եկող վարչապետն այսօր անտեսում է նույն այդ ժողովրդի կարծիքը, որովհետև այն բախվում է իր կարծիքին:

«Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին, քննիչ հանձնաժողովներ են ձևավորել տարբեր հարցերով, ինչով արհամարհում են մեր իրավապահ մարմինների գոյությունը: Որովհետև երբ, օրինակ, Մարտի 1-ով կամ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով են ստեղծում, դրանով ասում են, որ այս երկրում ոչ ոստիկանություն կա, ոչ Ազգային անվտանգություն, Քննչական կոմիտե, Դատախազություն: Բա ինչո՞ւ համավարակի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չեն ստեղծում: Այսօր 1000-ին հասնող զոհ ունենք, ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ամբողջ աշխարհը դրա համար էլ մեզ վրա ծիծաղում է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ այս դժվարին շրջանում, երբ սահմանն անհանգիստ է, վարակը չի հաղթահարվել, Արցախում էլ հանգիստ չէ, ԿԳՄՍ նախարարը զբաղված է հայասպանությամբ, Լանզարոտեի կոնվենցիա են անցկացնում, դասագրքեր են փոխում, չափորոշիչներ են մշակում ու գնդակահարում հայկականությունը:

Հարցին, թե չե՞ն հրաժարվել արդյոք իրենց՝ կառավարությունը 100 տոկոսով փոխելու պահանջից, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ, եթե իրենց կուսակցության ղեկավարը հայտարարել է մի բան, և ինքն իր հայտարարությամբ այլ բան չի հայտարարել, ուրեմն նրա նախորդ հայտարարությունը մնում է ուժի մեջ:

«Մեր երկրի դժբախտությունը, գիտե՞ք՝ ինչում է կայանում… Կարևորը՝ քայլած լինի և իրենց կամքը կատարի կուրորեն: Նրանց չեն հետաքրքրում մարդկանց մասնագիտական որակները»,-ասաց Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի 3 թեկնածուներին և նշելով, որ երեքն էլ՝ թե Երվանդ Խունդկարյանը, թե Վահրամ Ավետիսյանը, և թե Արթուր Վաղարշյանը, փայլուն իրավաբաններ են, իրենց գործի գիտակներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>