«Ազատության» թղթակցին առնչվող միջադեպով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Դիտել նաև
Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատը
Ինչ ունեցվածք է հայտարարագրել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը
Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան
ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործերը լավացել են. նոր մեքենա ու տուն ունի
Սիսակ Գաբրիելյանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը
Ոստիկանությունն արձագանքել է «Ազատության» թղթակցի հետ կատարված միջադեպի մասին հաղորդմանը:
ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Նշվածի առնչությամբ, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:
Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

