Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդ է
93-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է այս տարվա հունիսին Գերմանիա այցելելուց հետո: Նրա վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Passauer Neue Presse-ն:
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են դեմքի մաշկային բորբոքում. նա շատ թույլ է:
Հրապարակման համաձայն՝ Բենեդիկտոս 16-րդն արդեն պատրաստել է հոգևոր կտակ, որը կհրապարակվի նրա մահից հետո: Նա ցանկանում է թաղվել Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի նախկին գերեզմանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում:
Zham.am