Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են

Քծնանք, անվստահություն, ներքին վախեր․ իշխանության որակները․ Մարինե Սուքիասյան

Կազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։

Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։

Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկցիաները, տապալելով իրենց ոլորտները, որևէ արդյունք չտալով, իրենց պաշտոնավարելու երաշխիքները տեսնում են շեֆին հրապարակային քծնելու մեջ։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, իր արևմտյան կրթությամբ հանդերձ, ամենադասական արևելյան քծնանքով հայտարարում էր, որ «Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարել և համակարգել է վարչապետ Փաշինյանը»։

Սա մի ձևակերպում է, որից անգամ Փաշինյան Արփիի ծիծաղը կգա։ Ախր մարտական գործողությունների թեժ պահին վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ դեռ ճշտում էր ադրբեջանական Ուազի ճակատագիրը և, եթե Դավիթ Տոնոյանը չոր չփակեր խոսակցությունը, Նիկոլը մոտ էր Ուազի տեխաստմոտրի և ԱՊՊԱ-ի հարցերին անցնելուն։ Բայց Արմեն Գրիգորյանը լուծում է հասարակ անձնական հարց՝ դուր գալ շեֆին։ Սա առաջիկայում լինելու է վարակիչ՝ սպասեք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների քծնանքի մաստեր-կլասին։ Իսկ երբ սա սկսում է դուր գալ շեֆին, ուրեմն իշխանության կազմաքանդումը շատ մոտ է։

Իշխանության թուլության հաջորդ հատկանիշը՝ կարևորագույն պաշտոնների մեկ հատկանիշով նշանակելն է. նրանք պետք է լինեն բացառիկ կամակատար, լինեն վարչապետի ստվերը։ ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է միայն ու միայն այդ պատճառով՝ որ կատարի Փաշինյանի բոլոր հրահանգները և վտանգ չլինի անձնապես իր համար։ Սա հայտնի մոտեցում է. օրինակ Սահակաշվիլին ուներ Ամիրան Մեսխելի, որին համարում էր իր ամենավստահելի մարդկանցից մեկը, որի միջոցով էին արվում ամենաստոր բաները և, որը վերջում, ամենակարևոր պահին, ծախեց Սահակաշվիլիին՝ փոխարենը փրկելով իր գլուխը։

Նույն տրամաբանությամբ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը՝ անել միայն այն, ինչ կասի Փաշինյանը։ Ինքնուրույն չմտածել, չխոսել, չշնչել.... Ի դեպ, նա բավական ազնիվ գտնվեց, նշանակվելուց հետո անմիջապես ասելով, որ նախարարը չի կարող ունենալ վարչապետից և կառավարությունից տարբերվող կարծիք։ Թեև սահմանադրությունը լրիվ այլ բան է պարտադրում։

Երբ իշխանության մեջ սկսում են տիրել այս բարքերը, կառավարման էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է։ Հայաստանը հիմա այդ փուլում է։ Միակ հարցը՝ որքան ժամանակ կտևի։

 

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>