Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 38.841 է
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 977 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 977-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29․557 փաստացի բուժվողներինը՝ 8307 (մեկ օրում ավելացել է 280-ով): Մեկ օրում թեստավորվել է 1920 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 165656 քաղաքացի: