Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը
18
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին

«18+ ստեղծագործություններ են ներառվել դպրոցական դասագրքերում, ախր գոնե պետք է ներառողները դրանք կարդացած լինեին, որ իմանային». Էդվարդ Միլիտոնյան. Տեսանյութ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով հիմնական և ավագ դասարանների համար «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայի շուրջ ծավալված քննարկումներին, նախ նշեց, որ փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ժամանակակից գրողներ, դրանցից մեկը, օրինակ, աշխատել կամ աշխատում է «Անտարես» հրատարակչությունում, և դպրոցական ծրագրերում ընդգրկվել են հիմնականում այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք տպագրել է հենց այս հրատարակչությունը։

«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։

«Բացարձակ ոչ մի չափորոշիչ այդ ընտրության հարցում չի գործել. ընտրել են պատահականության սկզբունքով, և այդ ցանկում ուղղորդված անուններ են. այստեղ չափորոշիչներ չեն գործել։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե այդ նոր ժամանակակիցների ո՞ր գործերն են դրել ցանկում. չէ՞ որ կա 18 տարեկանից բարձր տարիքի համար գրված ստեղծագործությունների հարցը, որոնք չպետք է մտնեն դասագիրք, բայց մտել են. Օրինակ, իմ ստեղծագործություններից մեկը, որը դրվել է դասագրքում, ես չեմ էլ իմացել այդ մասին, 18 տարեկանից բարձրի համար է գրված, դա 18 տարեկանից ցածրի համար չէ, որովհետև կան լեզվաոճական հնարքներ, գիտակցական հոսքի հարց, և այլն. դա 18 տարեկանից ցածրը չի կարող ընկալել։ Այս խնդիրն էլ գալիս է նրանից, որ նախ՝ այդ հանձնաժողովների անդամները պետք է գոնե կարդացած լինեին այդ ստեղծագործությունները, որ իմանային՝ ինչ են ներառել»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը։

Ըստ Գրողների միության նախագահի՝ հաջորդ խնդիրը պայմանավորված է նրանով, որ լինելու են ուսուցիչներ, որոնք չեն կարողանալու հայթայթել ու կարդալ գրականության ցանկում ներառված ժամանակակից գրողների ստեղծագործոթյունները հենց միայն այն պատճառով, որ այդ գրքերից շատերը հրատարակվել են շատ փոքր տպաքանակով և արդեն իսկ վաճառվել են։

«Հիմա ինչպե՞ս է հեռավոր մարզում ապրող ուսուցիչը ձեռք բերելու այդ գիրքը, որ կարդա, հո բոլոր գրքերը չե՞ն, որ կան համացանցում։ Այսինքն՝ ուսուցիչն ու աշակերտը չեն կարողանալու գտնել այդ գրքերը. սա լուրջ խնդիր է»,-ասաց նա։

Գրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրներից հաջորդն այն է, որ հիմնական և ավագ դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» դասագրքերում խախտված է հեղինակների ժամանակագրությունը, ինչը շատ կարևոր բացթողում է։

«Այդ ժամանակագրությունն աշակերտի մեջ գրականության նկատմամբ ողնաշար է ձևավորում, բերում մտածողություն ու ընկալում, հետևաբար, եթե խախտված է ժամանակագրությունը, և ճանճի թռիչքի պես են ներկայացված գրողները, աշակերտն այդ շղթան չի կարող ընկալել, այդ խախտված ժամանակագրությունն ընկալելը նրա համար դժվար է լինելու։ Կամ ինչպե՞ս հասկանանք, որ մի դասարանում նույն հեղինակին անցնում են մի քանի անգամ. սա ես չեմ համարում կառուցողական մտածողության հետևանք»,-ասաց Միլիտոնյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս չափորոշիչներում կան թերություններ, շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ, օրինակ, դրանում ներառված չեն արցախահայ գրողներ, սփյուռքահայ գրողներ, կամ ինչո՞ւ ներառված չէ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և այլ կարևոր գրողներ։

Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ հաշվի առնելով առկա բոլոր խնդիրները՝ Գրողների միությունն անհրաժեշտ դիտողություններ ու առաջարկություններ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը և սպասում է պատասխանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>