Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին

Hetq.am-ը գրում է. Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է` Արտյոմ Մելքումյանը:

Վերջինս տարածքի վարձակալ չէ, դիմել է «Սևան» ազգային պարկ անտառմաքրման աշխատանքներ իրականացնելու խնդրանքով, ինչից հետո տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա:

Ափը սեփականաշնորհված չէ

Դեռևս հուլիսի սկզբին տեղեկություն ստացանք, որ այս լողափը փաստացի շահագործողն առնչություն ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, ինչից հետո սկսվեց մեր նամակագրությունը «Սևան» ազգային պարկի հետ: Նախ նշենք, որ տարածքը սեփականաշնորհված չէ, այն պատկանում է «Սևան» ազգային պարկին, այսինքն` պետությանը, պարզապես տարածքի նկատմամբ կա վարձակալության իրավունք:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում գտնվող ափամերձ 3,34 հա հողամասի նկատմամբ վարձակալության և կառուցապատման իրավունքը դեռևս 2009 թվականին գրանցվել է Ռուբեն Չախմախչյանի անունով, սահմանվել է տարեկան 400 հազար 800 դրամ վարձավճար: Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվել է մինչև 2012 թվականի ապրիլի մեկը, սակայն, ինչպես հայտնում են «Սևան» ազգային պարկից, իրավունքի պետական գրանցումը չի դադարեցվել, և տարածքը փաստացի շահագործվում է:

Ռուբեն Չախմախչյանը Ռուսաստանում հայտնի ճարտարապետ է, ըստ կենսագրական տվյալների` վերջին տարիներին բնակվում է Մոսկվայում, սակայն 1989-1993 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալը:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` վարձակալ Ռուբեն Չախմախչյանը չի վճարել վարձավճարը, ինչի պատճառով «Սևան» ազգային պարկը հայցադիմում է ներկայացրել` գումարի բռնագանձման պահանջով: Հայցադիմումը սակայն վերադարձվել է հայցվորին, քանի որ կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագրի ուսումնասիրությունից դատարանն արձանագրել է, որ Ռուբեն Չախմախչյանի հաշվառման վայրը ոչ թե Երևանում է, այլ Մոսկվայում:

Փաստական հանգամանքները հնարավոր չէ պարզել, քանի որ հայցադիմումը հետ է ուղարկվել, և գործի նյութերում ներառված բռնագանձման ենթակա գումարի չափի մասին տեղեկություն չկա:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև տարածքի վարձակալ Ռուբեն Չախմախչյանի հետ, վերջինս վստահեցրեց, որ հոդվածում հիշատակվող անձանց հետ որևէ առնչություն չունի, նույնիսկ չի ճանաչում: Չախմախչյանի խոսքով` հողամասը ձեռք բերելուց հետո բավական շատ գումար է ներդրել, այդտեղ կառուցել հանգստյան գոտի, սակայն այն չի շահագործել եկամուտ ստանալու համար: Ասում է` բարեգործական նպատակներով տրամադրել է ընտանիքների, որոնք նման հնարավորություն չունեին, այդ թվում նաև ընկերներին ու բարեկամներին: Չախմախչյանը լողափն արդեն չի շահագործում մի քանի տարի: Վերջինս դժվարացավ հիշել, թե որքան պարտք է կուտակել, սակայն ասաց, որ արդեն կապ է հաստատել «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ ամբողջ պարտքը օգոստոսին կվերադարձնի:

Չախմախչյանը նաև հայտնեց, որ որպես ներդրումային ծրագիր ցանկանում է այդ ափում հյուրանոցային համալիր կառուցել, որի նախագծման աշխատանքներն արդեն իրականացրել է: 

Հայկ Սարգսյանի առնչությունը լողափին

Երբ զանգահարեցինք լողափի ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարով ու ներկայացանք որպես տարածքով հետաքրքրված անձ, ով ցանկանում է խոսել տնօրենի հետ, մեզ հետ կապ հաստատեց Արտյոմ Մելքումյան անունով անձը` ներկայանալով որպես տնօրեն և հաճախակի կրկնելով, որ «ամեն ինչ իր անունով է»: Մելքումյանը պատմեց, որ դիմել է «Սևան» ազգային պարկ` տարածքը բարեկարգելու համար, որն ի սկզբանե եղել է ճահճապատ, այժմ բիզնես է անում, հարկերը` վճարում:

Նշենք, որ օրենքի համաձայն, եթե վարձակալն իր հերթին մեկ այլ անձի կամ ընկերության տարածք է վարձակալության տալիս (ենթավարձակալություն), ապա պետք է կնքվի ենթավարձակալության պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրերը, ըստ էության, կարող են չարտացոլվել «Սևան» ազգային պարկի արխիվում, սակայն այն չի կարող չլինել կադաստրային գործում:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` տարածքի միակ վարձակալը Ռուբեն Չախմախչյանն է, որն ունի հողամասի կառուցապատման իրավունք, չկա ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք:

Եւ այսպես, մեր զրուցակիցը մեր հարցերին ի պատասխան, թե ումից է վարձակալել տարածքը, որքան գումար է վճարում և այլն, միայն ասում էր, որ տարածքի փաստացի օգտագործողն ինքն է, ամեն ինչ իր անվամբ է, դիմել է «Սևան» ազգային պարկ և ունի օգտագործման թույլտվություն: Մելքումյանը, սակայն, հրաժարվեց իր խոսքով` բարեկարգման համար թույլտվության պայմանագիրը մեզ տրամադրել, ասելով` դիմեք ազգային պարկ:

«Ես ոչ մեկից ոչ վարձակալել եմ, ոչ էլ վարձով տվել, դիմել եմ, ինձ թույլատրել են, մաքրել եմ էդ ափը, բարեկարգել եմ, խնդիրն ինչո՞ւմն է»,- ասաց նա` հավելելով, որ շատ զբաղված է և չի կարող պայմանագիր ուղարկել:

Մեր հերթական հարցմանն ի պատասխան «Սևան» ազգային պարկից հայտնեցին, որ Արտոմ Մելքումյանը 2020 թվականի մայիսի 23-ին դիմել է «Սևան» ազգային պարկ և խնդրել թույլ տալ անտառմաքրման աշխատանքներ իրականացնել Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասի առաջին պահաբաժնի 9-րդ քառակուսում: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը Արտյոմ Մելքումյանի հետ մայիսի 27-ին կնքել է «Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագիր»: ՊՈԱԿ-ի աշխատակիցները մաքրման աշխատանքներից հետո նույն տարածքում հայտնաբերել են ինքնակամ ապօրինի տեղադրված մետաղական կոնստրուկցիա, իսկ մաքրման տարածքին հարակից տարածքում` փայտյա շարժական տնակներ, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Այն ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Արտյոմ Մելքումյանը, որը Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ մտերիմ հարաբերություններ ունի, նախ հրաժարվեց այդ կապից, ապա երբ ասացինք, որ բազմաթիվ նկարներ կան այդ մտերմությունը հավաստող, ասաց, որ Հայկի հետ վաղեմի ընկերներ են եղել, սակայն այժմ չեն շփվում: Երբ հիշեցրինք, որ օրեր առաջ Հայկ Սարգսյանը «Սպիտակ Շորժա» հանգստի գոտում էր, մասնակցում էր խնջույքին, որի մասին բազմաթիվ ԶԼՄ-ներ գրել են, ավելին` եղել է անգամ լողափի աշխատանքային համակարգչի դիմաց, Մելքումյանն ասաց, որ Հայկ Սարգսյանը իր հյուրն է եղել, դրա համար էլ մոտեցել է համակարգչին:

 

 

Մեր հեռախոսազրույցից հետո Արտյոմ Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ համատեղ արված գրեթե բոլոր լուսանկարները:

 

 

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն, անարձագանք թողեց թեմայի առնչությամբ մեր նամակը: Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր լողափի սեփականատեր լինելու մասին հրապարակումներին` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Սարգսյանը մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէր կարող լինել տարածքի սեփականատերը, քանի որ այն պատկանում է պետությանը, սակայն օրենսդիրը ոչինչ չէր գրել տարածքի փաստացի շահագործման մասին:

 

 

Հուլիսի 26-ի հայտնի իրադարձություններից հետո պարետատունը հուլիսի 28-ին 14 օրով դադարեցրեց «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը: Ըստ հաղորդագրության` նման պատժաչափ ողջ արտակարգ դրության ընթացքում կիրառվել է առաջին անգամ. խախտվել են կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:

Ուշագրավն այն է, որ լողափի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրվեց, որ պատրաստվում են բողոքարկել պարետատան որոշումը, քանի որ, ըստ իրենց, այն համաչափ չէ: Հաղորդագրությունից նաև պարզ դարձավ, որ լողափը չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը, պարզապես կոչ է անում գալ սեփական սննդով գալ և օգտվել ափի բոլոր ծառայություններից, բայց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու թույլտվություն պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը չունի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>