Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին
25
Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Պատերազմ Արցախում
Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ

Երվանդ Խունդկարյանը ՍԴ է գնում նախագահ դառնալու մտադրությամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու ցանկությունն անակնկալ է եղել շատերի համար: Նրա առաջադրման հարցը քննարկվելու է այսօր Դատավորների ընդհանուր ժողովի նիստում:

Երվանդ Խունդկարյանի հավակնությունների ու իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Նկատենք, որ մինչեւ այժմ, որպես դատական համակարգի թեկնածու, նշվում էին Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի անունները, սակայն վերջին պահին փոփոխություններ են եղել, եւ վերջիններս խաղից դուրս են եկել՝ իրենց տեղը զիջելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:

Մեր տեղեկություններով՝ Խունդկարյանն ինքնակամ է որոշել առաջադրվել որպես թեկնածու, եւ նաեւ դա է պատճառը, որ իր որոշումն անակնկալ է եղել, ասել է թե՝ չի խորհրդակցել գործընկերների հետ քայլն անելուց առաջ: Միեւնույն ժամանակ դատական համակարգում չեն բացառում այլ զարգացումներ եւս:

Բանն այն է, որ այժմ Սահմանադրական դատարանում առկա է ոչ միայն երեք դատավորի թափուր տեղ, այլ այդ կառույցը չունի նաեւ նախագահ, եւ երեք անդամներին Ազգային ժողովի կողմից ընտրելուց հետո բոլոր անդամները պետք է նիստ անեն եւ արդեն իրենց միջից ընտրեն ՍԴ նախագահ:

Հասկանալի է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի պես իրավաբանական գիտելիք ունեցող անձը չէր պայքարի ՍԴ շարքային անդամ լինելու համար, եւ ենթադրվում է, որ հենց նա էլ կընտրվի որպես Սահմանադրական դատարանի նախագահ:

Միեւնույն ժամանակ ընդգծենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր հուլիսի 29-ի համարում գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները չեն կարողանում համաձայնության հասնել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորման եւ Գերագույն դատարան ստեղծելու հարցի շուրջ: Ու հիմա քննարկումներ են ընթանում այն տարբերակի շուրջ, որ Գերագույն դատարան այդպես էլ չի ստեղծվի, քանի որ անիմաստ է այժմ ՍԴ անդամներ ընտրելն ու մեկ տարի անց կառույցը կրկին քանդելը:

Հավելենք նաեւ, որ չի բացառվում՝ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ դառնա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը՝ նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը։ Վերջինս «Մարտի 1»-ի գործով կալանավորված մի շարք անձանց գործերով հանդիսացել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>