Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր»
10
ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը. ՀԱՍԵ քահանայից դասկ հայտարարությունը ՔՊ-ի տարածքային կառույցներում մարտեր՝ առանց կանոնների են ընթանում․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ՔՊ-ի ձիերը Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը X-ից ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակա՞րգ, թե՞ բացթողում Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ից․ Երևանում ձյունը հալեց, խնդիրները՝ եռապատկվեցին (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Բանանը, «Վիվառո»-ի Վիգենը, Ալեն Սիմոնյանը և գերթանկարժեք ծախսերը (տեսանյութ) 365 օրից 314 օրը Երևանում փոշու քանակը նպաստում է քաղցկեղային հիվանդություններին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կյանքում 10 հոգու չղեկավարածները ուզում են հանրապետության առաջնորդ դառնալ. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ ԿԸՀ-ն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին հայտնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա. Վեհափառ Հայրապետ Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել ՔՊ-ի փոսը (տեսանյութ) Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Տիրադավներից Փաշինյանին հավատարիմ են մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Ցանկալի թեկնածուի համար ամեն միջոցի կարելի՞ է դիմել. ԿԳՄՍՆ-ն որոշել է գնալ խատումների

«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման թնջուկը նոր փուլ է թեւակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ընկերոջ` Վահրամ Դումանյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացել, որոնք վերացնելու համար անհրաժեշտ է խախտել ԵՊՀ կանոնադրությունը։ 

Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ չի ձեւավորվում, ինչը ոչ միայն օրենքի եւ ԵՊՀ կանոնադրության խախտում է, այլեւ մայր բուհը զրկված է ֆինանսական կառավարման բարձրագույն մարմին ունենալու եւ ռազմավարական զարգացման հնարավորությունից։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, խուսափելով այս պատասխանատվությունից` ԿԳՄՍ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի եւ շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը, այն է` հոգաբարձուների խորհուրդ ընդգրկել միայն այնպիսի գործարարների, որոնք նախապես պատրաստակամություն կհայտնեն կուրորեն քվեարկել ԿԳՄՍ վիճելի թեկնածուի օգտին։ 

Մինչդեռ ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետի համաձայն, լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի եւ տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ։ 

Այսինքն, նախարարությունը որպես խորհրդի անդամ պարտավոր է առաջադրել վերոնշյալ հինգ կատեգորիայի անձանց` տարբեր համամասնությամբ։ Սակայն կարեւոր է ոչ միայն այդ ոլորտներից առնվազն մեկական ներկայացուցիչների առաջադրումը, այլեւ որպեսզի նրանք լինեն ճանաչված` հասարակությանը հայտնի եւ հեղինակավոր։ 

Մինչդեռ, ըստ տեղեկությունների, ԿԳՄՍ-ին դեռեւս չի հաջողվել գտնել ճանաչված եւ հեղինակավոր այնպիսի անձանց, որոնք կհամաձայնեն քվեարկել Դումանյանի օգտին, որի թեկնածության ոչ պատշաճ լինելու վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ 

Ըստ ոլորտի փորձագետների, նախարարությունը կարող է ստիպված գնալ կանոնադրության խախտման ճանապարհով, որն ի դեպ, պետք է հաստատվի կամ լեգիտիմացվի կառավարության կողմից։ 

Սակայն դեռ հարց է՝ արդյո՞ք կառավարությունը կհաստատի խախտումով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդը։ Ի դեպ, մասնագետների կարծքով, այդպիսի խախտման նախադեպ արդեն իսկ եղել է, երբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել «Մետրիկա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Մուրադյանը, որը ո՛չ տնտեսության, գիտության, կրթության կամ մշակույթի ոլորտի ճանաչված ներկայացուցիչ է, ո՛չ էլ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատու։ 

Հիմա ԵՊՀ-ում տարակուսած են թե՛ Սամվել Կարաբեկյանի թեկնածուով, թե՛ նախարարության կողմից առաջադրվող խորհրդի անդամներով: «Առաջադրվող անդամների հեղինակությունից ու որակական հատկանիշներից երեւում է, թե նախարարությունն ինչպես է վերաբերվում մայր բուհին»,-մեզ հետ զրույցում մասնավորաբար ասացին համալսարանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>