Կրկնակի քվեարկության փորձ՝ թիվ 23/02 ընտրատեղամասում
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել` թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա.Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ:
Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին