Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ
2
Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն Պատերազմ Արցախում
Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից Նիկոլի համախտանիշը Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Սառցեբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին Դատախազները կտրվում են քննությունից Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Այս պահին եկեղեցին ակնհայտորեն շահում է, որովհետև ավելացնում է իր բոնուսները, կշիռը. Լիլիթ Բլեյան Հայկ Մամիջանյանի ժեստը եվրոփարիսեցիներին Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են. Աբրահամյան Մարդկանց մեքենաները ջարդ ու փշուր են լինում (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

Նոր օրենքով ՀՌՀ-ն դառնում է գրաքննիչ ու դատավոր․ Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան»  նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն իր հոդվածում անդրադարձել է հեռուստատեսության այսօրվա խնդիրների մասին «Ազատության» եթերում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարություններին։

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հերթական թողարկումը նվիրված էր հեռուստատեսության այսօրվա խնդիրներին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին շուրջ 50 րոպեի ընթացքում պատասխանում էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Բնականաբար, անդրադարձ եղավ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» վերջերս ընդունված օրենքներին, որոնք կառավարությունը Ազգային ժողովով սղացրեց արտակարգ դրության օրերին։ Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այժմ եթերում եղած ալիքների մի մասը փակվեն, պարոն Հակոբյանը նշեց, որ սպասվում է հանրային մուլտիպլեքսից օգտվելու մասին նոր մրցույթ, բայց ասաց, թե. «Ես կարծում եմ, որ այն հեռուստաընկերությունները, որոնց նպատակը մեծ մասամբ ոչ թե հանրային շահը սպասարկելն է, կամ տեղեկատվական պահանջմունքները բավարարելն է, այլ այս կամ այն քաղաքական գործչի կամ ֆինանսատնտեսական շահեր սպասարկելն է, ապա նրանք երկար կմտածեն և հետո միայն կմասնակցեն մրցույթին», ինչն ավելի պարզ ձեւակերպմամբ, թերեւս, նշանակում էր, որ նման ալիքներին կմերժվի հաճախականություն տրամադրելը։

Պարոն Հակոբյանին տեղեկացնենք, որ Հայաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը գրանցված են որպես բիզնեսներ, այսինքն նրանք, ըստ իրենց սահմանման, պետք է սպասարկեն ֆինանսատնտեսական շահեր։ Ինչ վերաբերում է այս կամ այն քաղաքական գործչի կամ գործիչների խմբի շահերը սպասարկելուն, նույնպես տեղեկացնենք, որ ժամանակակից աշխարհում չկա որեւէ լրատվական հեռուստաընկերություն՝ սկսած Fox News-ից, CNN-ից մինչեւ Euronews, «Ազատություն» եւ Հ1, որը չսպասարկի այս կամ այն քաղաքական ուժին․ ժամանակակից մեդիայի առանձնահատկությունն է այդպիսին։ Ի դեպ, նշված վերջին լրատվամիջոցը՝ Հ1-ը, Հայաստանում այն քչերից է, որ ունի հանրային ֆինանսավորում, սակայն պարոն Հակոբյանի ղեկավարած կառույցի՝ ՀՌՀ-ի, լուռ համաձայնությամբ դարձավ ֆինանսական շահեր հետապնդող՝ գովազդակիր։ Նաեւ, «Մեդիա պաշտպանը» բազմիցս նշել է, որ Հ1-ը հետապնդում է մեկ քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանի շահերը, եւ դա նույնպես իրականցվում է Տիգրան Հակոբյանի ղեկավարած ՀՌՀ-ի լուռ համաձայնությամբ։

Խոսելով խոսքի ազատության մասին`Տիգրան Հակոբյանը նշեց, որ Հայաստանում գործում է խոսքի ազատություն, եւ ոչ թե ապատեղեկատվության, կեղծ լուրերի կամ ատելության խոսքի ազատություն։ Արձանագրենք, որ ատելության խոսքն ու սուտ տեղակատվությունը Հայաստանում ընտրովի է քննարկվում, օրինակ, եթե ինչ-որ մեկը բոլոր հեռուստատեսություններով քաղաքական ընդդիմախոսների կամ դատական համակարգի մասին խոսի որպես «շնաբարո դուրսպրծուկների», ապա ամենայն հավանականությամբ այդ հեռուստաընկերությանների հանդեպ սանկցիաներ կկիրառվեն, իսկ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի, բայց եթե այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, ապա նման մոտեցումը լայնորեն կտիրաժավորվի։ Նաեւ, պարոն Հակոբյանը նշեց, որ եթե որեւէ անձին վիրավորում են, իսկ հանձնաժողովը չգիտի այդ մասին, ապա տուժածը պետք է բողոքի հանձնաժողովին, կամ դատարան, որոնք կդիտարկեն պատժելու խնդիրը։ Այսինքն`իր ղեկավարած հանձնաժողովն ըստ նոր օրենքի`ոչ միայն լինելու է հավատաքննիչ՝ տեսնելու, թե ինչ քաղաքական գործիչների շահեր է հետապնդում տվյալ մեդիան, եւ հետաքննիչ՝ քննելու, թե ինչ ֆինանսատնտեսական շահեր է այն հետապնդում, այլեւ դատարան, եւ որոշել կա վիրավորանք, թե ոչ, ու նաեւ՝ կատարածու՝ ըստ այդմ կիրառել պատժամիջոցներ:

Այս ամենի կողքին բոլորով, ողջ հասարակությամբ , պետական սեկտորով, հասարակական կազմակերպություններով վիրավորանքների մասին տեղեկացնելու կոչը պարզապես Հայաստանում տարածում գտնող «դանոսչիկության» կոչ է, այսինքն`սովորական պետական քաղաքականության իրագործում։

Հ․Գ․Հարց հնչեց նաեւ ռուսական ալիքների փակման վերաբերյալ։ Տիգրան Հակոբյանը բազմաթիվ տերմինների օգտագործմամբ․ «սուվերեն հաճախականություններ, հանրային մուլտիպլեքս, սպառողական զամբյուղ, տեղեկատվության փաթեթ», եւ այլն, աշխատեց չբացատրել, որ այդ ալիքները փակվում են։ Ինչպես ասում էր ռուսական ռադիոն․ «МАЛЬЧИК ЖЕСТАМИ ПЫТАЛСЯ ПОКАЗАТЬ, ЧТО ЕГО ЗОВУТ ХУАН»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan