Ադրբեջանցիների 30 հոգանոց խումբը Քյոլնում հարձակվել է հայ գործարարին պատկանող բարի վրա
Դիտել նաև
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Հայ ուղևորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանցիների խումբը (մոտ 30 հոգի) հարձակվել ու կոտրել է Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ գործարարին պատկանող բարի պատուհանները, տակնուվրա արել գույքը:
Ինչպես հայտնում է «Զարթոնք Մեդիան»-ն, գերմանական լրատվամիջոցներին հղելով, ըստ նախնական տեղեկությունների՝ կեսգիշերին մոտ ադրբեջանցիների խումբը հավաքվել է բարի մուտքի դիմաց: Հայ սեփականատերը պատմել է, որ դիմակավորված անձինք, ովքեր հայտնել են, որ իրենք ադրբեջանցիներ են, հարցրել են՝ արդյոք նա հա՞յ է, ապա անցել գործողությունների:
Այնուհետև ավազակախումբը փորձել է ներխուժել բարի սրահներից մեկը, կոտրելով ապակիները աթոռներով:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, տուժողի գույքին պատճառվել է զգալի վնաս․ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Zham.am

