Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար Փաշինյանի որոշմամբ
Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար եւ նրան Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելը բխում է այդ հանգամանքի բերումով: Այսօրվա առավարության նիստռում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ես համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ եւ կուղարկեմ ՀՀ նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը»,-ասաց Փաշինյանը, ով նաեւ շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնակատար Ջիլավյանին:

