Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է. Զոհրաբ Մնացականյանը՝ «Jerusalem Post»-ին

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները «Jerusalem Post»-ի հարցերին

Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել:

Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով: Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:

Հարց. Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է հրադադարի:

Զոհրաբ Մնացականյան. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:

Հարց. Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդյոք երբևէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջև: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին:

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ: Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:

Հարց. Ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ: Ի՞նչ կարող եք մեզ ասել այդ առնչությամբ:

Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին:

Հարց. Տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Արդյոք Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք Իսրայելից: Արդյոք Դուք վերջերս բարձրացրե՞լ եք այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ:

Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>