Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Նուրհան Սոյկանի նշանակումը սադրանք է իրավական պետության նկատմամբ եւ պետք է չեղարկվի. Գերմանացի պատգամավոր

ԳԴՀ ԱԳՆ մշակութային քաղաքականության վարչության Կրոնների միջեւ համակեցության հարցերով բաժնի խորհրդական է նշանակվել Գերմանիայում Մահմեդականների կենտրոնական խորհրդի (ՄԿԽ) նախագահի տեղակալ Նուրհան Սոյկանը: Վերջինս 2016թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձեւի ընդունմանը նվիրված քննարկումների ընթացքում ընդգծված կերպով դեմ է արտահայտվել: Փոխանցում է NEWS.am-ը:

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) եւ Թիլ Մանսմանը (ԱԴԿ) հանդես են եկել հայտարարություններով՝ հայտնելով իրենց խորին մտահոգությունը նշանակման կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունների բովանդակությունը եւ կից ուղարկում բնօրինակները։ Խնդրում ենք հրապարակելիս հղում չանել ԱԳՆ-ին կամ դեսպանությանը։

Ալբերտ Վայլերի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորն անհանգստացած է Գերմանիայում ՄԿԽ նախագահի տեղակալի՝ Գերմանիայի դաշնային արտգործնախարարությունում խորհրդականի պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Որպես գերմանահարավկովկասյան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ՝ Վայլերը բնութագրում է այս նշանակումը որպես գերմանահայկական հարաբերությունների զարգացման հարցում վտանգավոր. «Հայոց ցեղասպանության բանաձեւի նպատակն էր նաեւ խրախուսել Թուրքիային՝ անցյալի եւ սեփական պատմությանն առերեսվելու, ճանաչելու եւ այն մշակելու: Տիկին Սոյկանը բացահայտորեն քննադատել է այս բանաձեւը, եւ նա՝ որպես կառավարության համակարգում խորհրդական, կարող է խոչընդոտել ակնկալվող հաշտեցմանն ու ճանաչմանը, ինչը չի համապատասխանում դաշնային կառավարության նպատակներին»:

Վայլերը նաեւ հղում է կատարել ՄԿԽ գործունեության մեջ առկա բոլորին հայտնի ԳԴՀ Սահմանադրությանը հակասող կապերին: Դաշնային արտաքին գործերի նախարարությունը կարեւոր պետական կառույց է եւ չպետք է իր շարքերում հանդուրժի մահմեդական-ազգայնական կամ հակասահմանադրական շեշտադրումներ:

«Այսօր, մենք ցավոք ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով ջնջում Թուրքիայում քրիստոնեական մշակույթը՝ մահմեդական ազգայնականության շահերին ծառայեցնելու նպատակով: Այսօրինակ մտահոգիչ զարգացումները՝ Դաշնային արտգործնախարարության այս որոշումը, սադրանք է մեր ազատ ժողովրդավարական հիմնարար արժեքների եւ իրավական պետության նկատմամբ եւ պետք է չեղարկվի: Այս առնչությամբ ես կդիմեմ մեր արտաքին գործերի նախարարին»,- հավելել է Ա. Վայլերը:

Իր հերթին, Թիլ Մանսմանը նշում է, որ այս նշանակումը մտահոգիչ է հայ-գերմանական հարաբերությունների համար: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Բունդեսթագի կողմից միայն մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով ընդունված բանաձեւում 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ բնաջնջումը որակվում է որպես ցեղասպանություն: Բանաձեւը նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցն է բարձրացնում: «Նրանց ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ ցեղասպանությունների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում»:

Սա անհանգստացնում է թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիան, ի հեճուկս առկա փաստերի, վիճելի է համարում հայ ժողովրդի տեղահանություններն ու հետապնդումները որպես ցեղասպանություն որակելը:

Թ. Մանսմաննի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ Նուրհան Սոյկանը «Մահմեդականները Միությունում» աշխատանքային խմբի հիմնադրման կապակցությամբ իր ելույթում քննադատել է բանաձեւը եւ վարկաբեկել թուրքական ծագում ունեցող պատգամավորներին, որոնք կողմ էին քվեարկել այդ բանաձեւին: Նրա տեսանկյունից՝ բանաձեւը թուլացրել է գերմանական քաղաքականության նկատմամբ թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց վստահությունը: Դաշնային Արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել բանաձեւի վերաբերյալ Սոյկանի այս քննադատությանը:

Սոյկանը՝ որպես Գերմանիայում մահմեդական համայնքի ներկայացուցիչ, գիտակցված է ընտրվել ԱԳՆ-ի կողմից այդ պաշտոնում: Մահմեդականների կենտրոնական խորհրդի խոշորագույն միությունը, որի փոխնախագահն է Սոյկանը, ընդհանուր առմամբ, «Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային միության» (Atib) անդամ կազմակերպություն է, որը ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզության) կողմից որակվել է որպես թուրք ազգայնական Գորշ գայլերի աջակողմյան ծայրահեղական շարժում: Բացի այն, որ շուրջ 20.000 անդամ ունեցող Մահմեդականների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում բնակվող շուրջ 4,5 մլն մահմեդականների միայն մի փոքր հատվածն է ներկայացնում, նրա անդամների բազմաթիվ միություններ կապված են «Մահմեդական եղբայրների» հետ:

Թիլ Մանսմաննը շարունակում է, որ ԳԴՀ ԱԳՆ-ն պետք է ուշադրություն դարձնի նրան, որ խորհրդականների ընտրության հարցում պաշտպանվի ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքը եւ որեւէ սատարում չլինի ազգայնական կամ հակասահմանադրական նարատիվներին: Քանի դեռ իր կապն «Atib»-ի հետ Մահմեդականների կենտրոնական խորհուրդը չի հստակեցրել, վերջինիս որեւէ ներկայացուցիչ չպետք է դառնա կառավարության խորհրդական»,- պահանջել է Թ. Մանսմաննը:

Պատգամավորի վստահեցմամբ. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի պատմական մեղսակցության ընդունումը կարեւոր քայլ էր պատմությունից դասեր քաղելու ուղղությամբ: Գերմանահայկական հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ Գերմանիայի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը, իսկ Սոյկանի նման անձնավորությունը վտանգում է այն»:

Հավելենք, որ Սոյկանի նշանակումը քննադատաբար եւ անհանգստացնող է մեկնաբանվել նաեւ գերմանական մամուլում, օրինակ, «Welt» օրաթերթում  եւ իշխող ՔԴՄ կուսակցության առանձին պատգամավորների կողմից: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանն այս կապակցությամբ նույնպես պաշտոնական նամակ է հասցեագրել ԳԴՀ ԱԳ նախարարին:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>