Թուրք երգիչը պնդում է¸ որ ինքն Ադելի հայրն է
Թուրք երգիչ 52-ամյա Մեհմեթ Ասարը վստահ է¸ որ ինքն է բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի հայրը: Ulusal Kanal-ը հաղորդում է¸ որ երգչի խոսքով ինքը սիրավեպ է ունեցել Ադելի մոր՝ Պեննի Ադկինսիի հետ¸ երբ նա 1987 թվականին հանգստացել է Թուրքիայում:
Ասարը նշել է¸ որ Պեննին իրեն խնդրել է իր հետ գնալ Լոնդոն¸ սակայն երգիչը հրաժարվել է:
Ասարը պնդում է¸ որ իր և Ադելի ձեռքերը նման են¸ ինչը հանդիսանում է նրա հայրության ապացույցներից մեկը: Նա ցանկությունէ հայտնել նաև ԴՆԹ թեստ հանձնելու:
Նշենք¸ որ Ադելը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում: Պաշտոնապես նրա հայրը Մարկ Էվանսն է¸ ով հեռացել է ընտանիքից¸ երբ Ադելը 3 տարեկան էր:
Zham.am