Զարուհի Փոստանջյանի դուստրը դիմել է դատարան
Դիտել նաև
Զարուհի Փոստանջյան. «Շարիկովի» փաստաբանը հարձակվել է իմ վրա
Խրամատները Երևանում են
Զարուհի Փոստանջյանին կանչել են ՔԿ
Զարուհի Փոստանջյանի ու Գևորգ Ստեփանյանի լիազորությունները չդադարեցվեցին
Ձեռնաշղթաները պետք է հագցնել ՔՊ-ականների ձեռքներին․ ինչպե՞ս է աշխատելու Փոստանջյանն ավագանիում. «Ժողովուրդ» (տեսանյութ)
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Գրետա Սուրենի Դրամփյանն այն դիմորդների ցանկի մեջ է, որոնք ստացել են բարձր միավոր, սակայն իրենց նախընտրած բուհը չեն ընդունվել:
Այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։ ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության։ Պահանջով՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը։