Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ Ամենագլխավոր հետևությունը սա է. հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրական տեղամասեր
3
Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին. Անդրանիկ Թևանյան Թևանյանի գործում պետական գաղտնիքի առարկա չկա Պուտինի Ապտակը Փաշինյանին դեռ տեղ չի հասել․ հունիսի 7-ին անսպասելի զարգացում կարող է լինել Պատերազմ Արցախում
Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է Մի՛ ստեք ժողովրդին՝ ոչ մի տեղ էլ չե՛ք կարողանալու տանել ապրանքները, կործանում եք մեզ. Հարությունյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ Հարգելի՛ քաղաքացիներ, վճռորոշ է լինելու ամեն մի քվե ՔՊ-ապաշտ գործարարները «ախպերանում» են թուրքերի հետ, «քավորը» Փաշինյանի ԱԳՆ-ն է 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից նռան, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արարատում է Թևանյանին կալանավորեցին որդու «Վերջին զանգի» օրը, դա զազրելի է «Պատրաստվո՞ւմ եք դիմակայել նոր հարձակումներին». լրագրողը՝ Գարեգին Բ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գինը. Վոլոդին Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ. Գագիկ Ծառուկյան Դուք կանգնել եք արտաքին թշնшմnւ դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնшմnւ դեմ. Բագրատ Սրբազանը՝ տավուշցիներին ԲՀԿ նախընտրական հանդիպումը Արտաշատում Դու խելագարվել ես՝ Թրամփի և Նեթանյահուի միջև լարված խոսակցությունից արտահոսք է եղել Հունիսի7-ին՝ համար 7-ին Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Նիկոլը հուշել է․ մտնելու են աշխատասենյակ և «սիրով» դուրս հրավիրեն իրեն․ Հայկ Նահապետյան Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է... Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է Փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաները ընդդիմության դեմ ավելի ու ավելի են ծավալվում Խուզարկում են «Հայաստան» դաշինքի շտաբները, նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը. Սաղաթելյան (վիդեո) Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն Ամենագլխավոր հետևությունը սա է. հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրական տեղամասեր Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները

Հայաստանը պետք է գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ. Ավետիք Չալաբյան

Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջեւանում եւ Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախկինում եւս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու եւ հզորության։

Ինչը նաեւ պակաս կարեւոր չէ՝ թե Ադրբեջանում եւ թե Թուրքիայում բացահայտ խոսվում է նրա մասին, որ սա հոգեբանական ճնշման միջոց է հայկական կողմի վրա, Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Այն, որ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունները առիթ էին տալու Թուրքիային ակտիվանալ, թերեւս կասկած չէր հարուցում, հաշվի առնելով նրա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը այդ օրերին։

Սակայն այն, թե ինչ արագությամբ եւ մասշտաբներով դա տեղի ունեցավ, ցույց է տալիս, որ մենք մեր վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ բախվում ենք Թուրքիայի հետ անմիջական ռազմական հակամարտության իրական վտանգի հետ, եւ դա կապված է այդ երկրի էապես փոփոխված աշխարհաքաղաքական դիրքավորման հետ։

Վերջին տաս տարիների ընթացքում, Թուրքիան արագ տեմպերով դարձել է տարածաշրջանի առավել ագրեսիվ խաղացողը։ Եթե նախկինում այն ռազմականորեն ներգրավված էր միայն Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ այն իր զինված ուժերն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արեւմուտքում, ռազմակայան է ստեղծել Քաթարում, իր նկրտումներն է դրսեւորում Հունաստանի ծովային շելֆի եւ Բուլղարիայի հարավային շրջանների նկատմամբ։

Հրաժարվելով Եվրոպական Միության անդամակցության, եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցության հեռանկարից, այս երկիրը այժմ որդեգրել է «Նեօսմանյան» դոկտրինա, որով այն հավակնում է իր ազդեցությունը հաստատել 100 տարի առաջ կործանված կայսրության նախկին տարածքների վրա, դառնալ թյուրքական աշխարհի առաջնորդը, եւ դրանով քայլ առ քայլ հետեւողականորեն վերածվել գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական նոր կենտրոնի, ինչպիսին եղել է նույն Օսմանյան կայսրությունը 15-19-րդ դարերի ընթացքում։

Այս հավակնոտ հեռանկարի ճանապարհին, Թուրքիային բնականաբար խանգարում է «հայակական սեպը», եւ առաջիկա տարիներին այն կարող է ողջ թափով ներգարվվել այն մեջտեղից հանելու գործին, հնարավոր բոլոր միջոցներով ավելացնելով ճնշումը մեզ վրա, ընդհուպ սպառնալով ռազմական միջամտությամբ։

Եթե նախկինում մեր ռազմական դիմակայությունը տեղի էր ունենում միայն Ադրբեջանի հետ, եւ այս կամ այն չափով այստեղ կողմերի ուժերը իրար համարժեք էին (թեեւ ոչ հավասար), ապա Թուրքիայի դեպքում իրավիճակը այլ է՝ այս երկիրը ունի մեզնից 10 անգամ մեծ բանակ, 30 անգամ մեզ ռազմական բյուջե, սեփական զարգացած ռազմական արդյունաբերություն՝ սա հնարավոր ռազմական բախման ելքը կանխորոշում է բնավ ոչ մեր օգտին։

Այստեղից էլ անմիջականորեն հետեւում է, որ Հայաստանը պետք է հնարավոր միջոցներով խուսափի այդպիսի ռազմական բախումից, եւ գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ, առավել եւս, որ Թուրքիայի հավակնությունները այլ աշխարհաքաղաքական կենտրոններին բոլորովին էլ չեն ոգեւորում։

Թուրքիան իր նկրտումներում պատմականորեն բախվում է Ռուսաստանի շահերին, սակայն վերջին շրջանում, այն որոշ դեպքերում արդեն սկսում է հակադրվել նաեւ ԱՄՆ-ին, իսկ նրա հեռագնա պլանները՝ միավորելու թյուրքական աշխարհը, անմիջականորեն բախվելու են նաեւ Չինաստանի շահերին՝ թե սեփական Սինձյան նահանգում, եւ թե Միջին Ասիայում։

Կարեւոր է նաեւ Իրանը, որի պատմականորեն մրցակցում է Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում։ Այս ամենը պետք է հուշի, որ մենք կարող ենք ունենալ բնական դաշնակիցներ, որոնք կարող են մեզ օգնել չեզոքացնելու Թուրքիայի հնարավոր նկրտումները, սակայն դրա համար մեզ պետք է նրանց հետ ակտիվ եւ հետեւողական աշխատանք՝ համատեղելու սեփական շահերը։

Ցավոք, մեր հարաբերությունները այս կարեւորագույն ուժային կենտրոնների հետ վերջին շրջանում գտնվում եմ ոչ բարվոք վիճակում։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի գործող իշխանությունը հարաբերությունները բարդացրել է բազմաթիվ անհեռատես եւ անիմաստ քայլերի պատճառով, դրանց ցուցակը մեզ պարբերակաբար ներկայացվում է ռուսական կողմից։ ԱՄՆ գործող ադմինիստրացիայի հետ ակտիվ հարաբերություններ չկան, չկա շատ թե քիչ լուրջ համագործակցության օրակարգ կամ համատեղ նախաձեռնություններ։

Չինաստանը իր Նոր Մետաքսյա ճանապարհի (One road One belt) ռազմավարական ծրագրում ընդգրկել է Ադրբեջանը, սակայն չի ընդգրկել Հայաստանը, եւ վերջին շրջանում էապես նվազեցրել է ներգրավումը Հայաստանում։ Իրանի հետ հարաբերությունները եւս գտնվում են անհասկանալի վիճակում՝ մասամբ պայմանավորված այդ երկրի ներքին դժվարություններով, բայց նաեւ մեր կողմից նախաձեռնության բացակայությամբ։

Այս ամենը պատահական չի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը բոլոր եղածների մեջ ամենա «հակադիվանագիտականն» է, եւ դա արդեն հնարավոր չի թաքցնել։ Կենտրոնացած լինելով սեփական ներքաղաքական օրակարգի վրա, չունենալով բավարար փորձ եւ դիվանագիտական ազդեցություն երկրից դուրս, եւ նաեւ փչացնելով հարաբերությունները հայկական իրականության այն խաղացողների հետ, որոնք այդպիսի ազդեցություն ունեն, այն փաստացի ձախողել է մեր երկրի դիվանագիտական աշխատանքը մի շարք առանցքային ուղղություններով, եւ այսօր մենք ակնառու տեսնում ենք դրա հետեւանքները։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները վերջին հիշեցումներից մեկն են այն մասին, որ մենք բախվում ենք նոր մասշտաբի ու սրության մարտահրավերների հետ, եւ պետք է արմատապես վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը՝ խուսափելու անշրջելի կորուստներից։

Բազմաթիվ գիտակ մարդիկ սրա մասին վաղուց էին զգուշացնում, սակայն այսօր մեր ժամանակը սպառվում է, եւ Նախիջեւանի սահմանին ամեն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակը՝ այս անգամ արդեն շատ ավելի հզոր եւ վտանգավոր հակառակորդի հետ։ Եթե ցանկանում ենք խուսափել այս հեռանկարից, մեր երկրի կառավարման համակարգում պետք է օր առաջ էական փոփոխություններ տեղի ունենան եւ մեր ազգային ռեսուրսները պետք է մոբիլիզացվեն՝ ապահովելու երկրի անվտանգությունը եւ խաղաղ զարագացումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>