Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Ընտրություններ 2017 (ԱՄՓՈՓՎԱԾ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Zham.am-ը ուղիղ եթերով ներկայացնում է ընտրական գործընթացի մասին մանրամասներ՝ տեղեկություններ խախտումների¸ տեղամասերում տիրող իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են «Ելքը», «Ազատ դեմոկրատները», «Հայկական վերածնունդը», «Ծառուկյան», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները, ՀՀԿ-ն, ՀԿԿ-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը և ՀՅԴ-ն։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր մարտի 5-ին և շարունակվել մինչև մարտի 31-ը։

* 21: 30

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԿԸՀ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տվյալներ է ներկայացրել մինչև ժամը 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ժամը 20.00–ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1 մլն 574 հազ 947 մարդ կամ ընտրողների 60,86 տոկոսը։

***

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 19.30-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում, որոնցից 21-ը ուղարկվել է նախաքննության, 54-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 62-ը՝ ստուգման փուլում, 16-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել:

***

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց ժամը 19-ի դրությամբ դաշինքի կողմից արձանագրված խախտումները։

Ըստ նրա, խառնաշփոթները հանձնաժողովներում եղել են հենց առավոտյան ժամերին՝ ընտրատեղամասերը բացվելուց անմիջապես հետո։

«Գրեթե մեծ մասերում տեղամասերի այդպիսի մի աժիոտաժ էր առաջացել։ Ակնհայտ էր, որ բերվել էին մարդիկ ընտրության, և ունենք ահազանգեր, որ մեքենաներով բերում են, ճիշտ է, դա խախտում չէ, բայց դա միտում է մեջը պարունակում, տեսանելի է, որ դա ուղղորդված քվեարկողներն են, և ուղղորդումը քվեարկության տեսանելի էր նաև բազմաթիվ տեղամասերում և տեսագրություններում դա երևաց և մենք ունենք ահազանգեր մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամների կողմից, նաև լրագրողներն էին շատ տեղերում արձանագրել», - ասաց Խուրշուդյանը։

* 19:30

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում:

Ուսումնասիրված հրապարակումներից 131-ն է իր մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել:

***

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն: Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն: Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն:

***


«Ելք» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «7/47, նշված քվեաթերթիկ են բերել, նախագահը հրաժարվում ա արձանագրություն կազմի։



***

«Ազատ դեմոկրատներն» ահազանգում են

16/06 ընտրական տեղամասում (Արմավիր քաղաք) ակնհայտ ուղղորդված քվեարկություն է եղել, մարդկանց հրամայված է եղել մինչ ժ. 11.00-ն ներկայանալ ընտրատեղամաս։

Շենգավիթի 8/18 ընտրատեղամասում, որը թիվ 46 դպրոցի շենքում է տեղակայված, դպրոցի տնօրենը, այս ընտրություններում չունենալով որևէ կարգավիճակ, շրջում է ընտրատեղամասում ու կարգադրություններ է անում՝ ակնհայտ միջամտելով ընտրական գործընթացին։

***

«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցչից  ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գյուղապետն ընտրողների հետ մտնում է ընտրատեղամաս, ապա նաև քվեախուց՝ բոլորի հետ ընտրում և դուրս է գալիս։

***

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վստահված անձինք ահազանգում են ընտրախախտումների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի արևելքում և Տավուշի մարզի հյուսիսում համատարած են բաց քվեարկության դեպքերը։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

***

9/57 ընտրատեղամասում NewsBook-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրատեղամասից քիչ հեռու տեղակայված Բեգլարյանի շտաբի անդամները մոտենում ընտրատեղմասին և ընտրակաշառք բաժանում:

Երբ լրագրողը սկսել է նկարել, շտաբին հարող տարածքում ընտրակաշառք ստացող կանայք փախչել են, այնուհետ քարեր նետել մեր լրագրողի ուղղությամբ: Եվ այդ պահին, երբ լրագրողը փորձել է պաշտպանվել, անջատվել է տեսախցիկը և չի հասցրել արձանագրել տեղի ունեցածը:

* 16:40

Ժամը 14:00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 865,884 մարդ։ ԿԸՀ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը։

Շահսուվարյանը տեղեկացրել է, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 33,46 տոկոսը:

***

ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

***

Հանրապետականի շտաբում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Azatutyun.am-ի  թղթակիցը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ:

***

ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Նշվածի առնչությամբ, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:

Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

***

Ռուսաստանցի դիտորդ Ռոման Ուդոտը թիվ 5/2 ընտրատեղամասում նկատել է, թե ինչպես են ոստիկաններն ուղղորդում ընտրողների մի խումբ, որոնք ընտրության են եկել ժամանակավոր գրանցման փաստաթղթերով: Դիտորդն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և նշել, որ փաստաթղթերը պաշտպանված չեն և ցանկության դեպքում այդ մարդիկ կարող են քվեարկել անսահմանափակ անգամ: Ռոման Ուդոտը նաև նշում է, որ այդ ընտրատեղամասում ռեյթինգային թեկնածու է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան:

 

***

Արտաշատում ընտրատեղամասի տարածքում ցուցակներով մարդիկ են

***

Հոսանքազրկվել է «ՕՐՕ» դաշինքի տեղեկատվական կենտրոնը

Ժամը 14:00-ի սահմաններում հոսանքազրկվել է ՕՐՕ դաշինքի տեղեկատվական կենտրոնը։ Այդ մասին տեղեկացրել է կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։ Նա սա կապում է ընտրությունների հետ։ Կենտրոնի աշխատանքը խափանվել է։

 * 14:10

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 344,714 քաղաքացի, կամ ընտրողների 13,32 տոկոսը: Այս մասին այսօր հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

*********
ժամը 10:00-ի դրությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
************

Էջմիածնի 19/20 ընտրական տեղամասում հինգ զինվոր եկել էին քվերակելու, սակայն պարզվել է, որ նրանց փոխարեն քվեարկել են։ Հանձնաժողովի նախագահը դիտորդներին խնդրել է, որ աղմուկ չբարձրանա, որովհետև զինվորները կպատժվեն։ ՍիվիլՆեթի լրագրողը տեղամասից փոխանցում է, որ առավոտից այս տեղամասում կուտակումներ են և ուղղորդված ընտրություններ են կատարվում։ Դեպքը արձագանգրել է ՕՐՕ-ի վստահված անձ Սուսաննա Հարությունյանը։

***********

Երեւանի թիվ 3/28 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ժամը 8.55-ի սահմաններում ընտրատեղամաս եկած քաղաքացի Ռուբիկ Գրիգորյանի մոտ դիտորդներից Անահիտ Գեւորգյանը («Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ) հայտնաբերեց արդեն քվեարկած քվեաթերթիկ:

«Կասկածելի մարդ էր, եւ մենք նրա մոտ հայտնաբերեցինք ծալված, արդեն ընտրված քվեաթերթիկ: Տեղեկացրինք նախագահին»,- նշեց Անահիտ Գեւորգյանը:

Հանձնաժողովի նախագահ Ժորա Գեւորգյանը կանչեց ոստիկաններին, կազմվեց արձանագրություն, քաղաքացոուն տրվեցին նոր քվեաթերթիկներ, նա կատարեց իր ընտրությունը եւ հեռացավ ընտրատեղամասից:

***********

Այ քեզ հրաշք, տղամարդու անձնագիրը մուտքագրելուց կնոջ նկար է բերում. 7/34 տեղամաս։

Հովսեփ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

* 12:30

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195

ԵԼՔ դաշինքն ահազանգում է՝ հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ՝ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց:

Արմավիրի մարզի թիվ 7/15 (Մրգաշեն գյուղ) եւ Մեծամորի մեկ այլ ընտրատեղամասերում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկների մեծ մասի անկյունում սեւ գիծ է տպագրված, ինչը հնարավորություն է տալիս ընտրողների քվեարկության գաղտնիությունը հարցականի տակ դնել եւ նրանց ընտրությունը վերահսկելի դարձնել (լուսանկարը կցում ենք):

Չարենցավանից քաղաքացին ահազանգում է, որ կաշառված ընտրողներին ընտրակեղծարարները բաժանում են թղթե կտորներ՝ տարբեր տարբերանշաններով, որոնք առաջարկում են ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցելիս տեղադրել ընտրական ծրարի մեջ՝ քվեաթերթիկի հետ միասին:

«Քաղաքացի դիտորդ»-ի տեղեկացմամբ՝ Ընտրողների ցուցակում գրառում անող գրիչը ջնջվող է: Սխալ տողում էր լրացվել օգնողի տվյալները, գրառում անող անդամը՝ Ասատրյան Նարինեն ջնջել է և նորից է լրացրել:

Ընտրատեղամասերում առավոտից արդեն կուտակումներ են: Տարօրինակն այստեղ այն է, որ եթե որոշ տեղամասերում գերբեռնված կուտակումներ են, ապա որոշներում ընդհանրապես քվեարկող չկա:

Zham.am-ի թղթակիցը եղել է մի քանի տեղամասերում և արձանագրել իրավիճակը՝ տեղում:
Ըստ մեր թղթակցի, Դավթաշեն գյուղի 5/3 տեղամասում եղել են 50-ից ավելի մարդկանց կուտակումներ, որոնց զգալի հատվածը խոսել է ակնհայտ ոչ երևանյան բարբառով: Մինչդեռ, ընտրատեղամասին հարակից 5/2 և 5/1 ընտրատարածքներում ոչ մի քաղաքացի չի եղել:

Լուսանկարներն արված են 5/3 ընտրատեղամասում:

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>