Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը
18
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին

«Անդրանիկ Քոչարյանն այդ սրիկաների շարքում առաջին տեղերում է կանգնած». Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ

«Դա մոբիլիզացված բանակ է և կարող է ամեն պահի զորավարժություններից անցնել բուն մարտական գործողությունների, և եթե դու առաջնագծում ունես թշնամու կուտակումներ, այն էլ՝ տեխնիկայով զինված, առնվազն պետք է չափազանց զգույշ լինել և հետևել, որպեսզի իրավիճակը դուրս չգա զորավարժությունից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Մենք վերջին շրջանում ականատես ենք լինում Թուրքիայի ներթափանցմանը Հարավային Կովկաս, և եթե նախկինում Թուրքիայի այդ ակտիվությունը կանխվում էր մի շարք գործոններով՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային, ապա այսօր կարծես թե որևէ խոչընդոտ Անկարան չի տեսնում: Եվ ըստ էության, նրանք անցնում են այդ ներթափանցման երկրորդ փուլին, և այստեղ խոսքը ոչ միայն քաղաքական, այլև ռազմաքաղաքական դերակատարության մասին է: Իհարկե, թուրք-ադրբեջանական զորավարժություններ նախկինում էլ են եղել, բայց հիմա, երբ տարածաշրջանն իսկապես լարված է, նախապատերազմական շրջանում ենք և համադրում ենք, թե ինչ  իրավիճակում է նախաձեռնում ադրբեջանաթուրքական զորավարժությունները, ապա կարող ենք ասել, որ սպառնալիքը դառնում է ռազմաքաղաքական»,- ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից տավուշյան մարտերի և ապրիլյան պատերազմի համեմատություններին, նա նշեց, որ այդ համեմատությունների հիմքում դրված է իշխանության ներկայացուցիչների կերպարի սրիկայությունը.

«Այս իշխանությունն ուզում է ցույց տալ, որ ինքը պատերազմ հաղթող իշխանություն է՝ հակառակ այն իշխանության, որն իբրև պարտվել է ապրիլյան պատերազմը: Այս մոտեցումներում երեսպաշտությունն ու սրիկայությունն այնքա՜ն շատ է, և գործունեության հետ չհամաձայնող մարդկանց լռությունը, որոնք հաշվի են առնում այն փաստը, որ պատերազմի վտանգ կա, երևում է՝ ավելի է իրենց լեզուներին ազատություն տվել, և սկսել են ամենակեղտոտ ստերով, համեմատություններով մեղադրանքներ ուղղել բանակը կերտող այն մարդկանց հասցեին, որոնք և՛ 2016թ․, և՛ 2020թ. փայլուն կատարել են իրենց առջև դրված խնդիրները»:

Իմքայլական պատգամավոր, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետևյալն էր ասել. «Այս ամբողջ ոգևորությունը, որը ոչ միայն Տավուշի երրորդ կորպուսի զինծառայողների մոտ է, ամբողջ Զինված ուժերում, Սփյուռքում, Հայաստանում, նույնիսկ ծիրանի առքուվաճառքի ընթացքում, ճիշտ հասկացեք՝ սա ազգային միասնության որոշակի դրսևորում է, իսկ դա նշանակում է, որ 2016թ. հետո մեր երկիրը պետք է այդ փոքրիկ անհաջողությունը շտկեր մեկ այլ տեղ հաջողությամբ: Հիմա հաջողությունն ինքն իր ոտքով եկավ մեր սահմանների մոտ և հանդիպեց մեր Զինված ուժերի ավելի կառավարելիության մակարդակի, և ձեռքբերումները շոշափելի են, բայց չուզողներն էլ՝ ինչքան ուզեք. Բայղուշների մի խումբ է ստեղծվել, որոնց մեջ կան և՛ նախկին վարչապետներ, և՛ անվտանգության ծառայության նախկին պետեր, և՛ նախկին պաշտոնյաներ…»:

Պատգամավորի այս գնահատականի վերաբերյալ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ես արդեն տվեցի բնութագրումը նման գնահատականների, և Անդրանիկ Քոչարյանն այդ սրիկաների շարքում առաջին տեղերում է կանգնած, մարդկանց, ովքեր փորձում են նույնիսկ ազգի ամենանվիրական ապրումները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական շահերին, խոսում են միասնականության ոգու մասին և դա հակադրում են այլ իրավիճակների, որտեղ նույն այդ միասնականության ոգու շնորհիվ կարողացել ենք հասնել փառահեղ հաղթանակների. խոսքս հենց ապրիլյան պատերազմի մասին է»:

Մանրամասները՝  տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>