Ինձ պատկանող գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ
Այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Հիմա մենք քննարկում ենք իմ գույքի եւ հաշիվների կալանքի հարցը, մեկ տուն է, որ ստացել եմ պետության կողմից, եւ երկու բանկային հաշիվներ են, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել եւ դուք ունեք նաեւ նյութերը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։
Zham.am