Գերմանիայի պատկան մարմինները հետաքննում են՝ բացահայտելու ՀՀ դեսպանատան մեքենան միտումնավոր հրկիզողներին
Գերմանիայի պատկան մարմինները հետաքննում են՝ բացահայտելու ՀՀ դեսպանատան ավտոմեքենան հրկիզողներին: Այս մասին ասվում է մասին Գերմանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: