Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մեկին, ով անվերապահ պարտական կլինի իրեն՝ ՍԴ-ի դատավոր լինելու համար, ինչպես 88 պատգամավորներն են. Ավետիք իշխանյան

Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության առաջադրումը սահմանադրությամբ է ամրագրված: Փաստորեն գործադիր մարմինը բարձր դատարանի թեկնածու է առաջադրում, որն իմ կարծիքով անընդունելի է. Tert.am –ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստում հավանության արժանացած ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրման հանգամանքին:

«Այն, ինչ կատարվեց ՍԴ դատարանի հետ այս մեկ տարվա ընթացքում, հակաօրինական և  հակասահմանադրական է: ՍԴ նախագահի և դատավորների նկատմամբ սպառնալիքների ու քաղաքական հետապնդումներից հետո, իմ կարծիքով իրեն հարգող որևէ իրավաբան՝ ունենալով մասնագիտական արժանապատվություն, չպետք է համաձայնվեր ՍԴ-ի դատավոր դառնալ, առնվազը՝ մինչև ՄԻԵԴ-ի երեք դատավորների նկատմամբ որոշում ընդունելը, սա իմ սկզբունքն է: Սակայն իշխանությունները, կարելի է ասել՝ իրենց կարծիքով  հասել են իրեց նպատակին, և հիմա ընթանում է երեք թափուր տեղերի առաջադրումը»,-նշեց նա:

Ավետիք Իշխանյանը նշում է, որ ՍԴ դատավորի պաշտոնում բազմաթիվ այլ թեկնածուների անուններ էին շրջանառվում, և Նիկոլ Փաշինյանի որոշումն անսպասելի էր.

«Հանկարծ, բոլորի համար անսպասելի Նիկոլ Փաշինյանը առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, ես դժգոհողներին մի հարց կտամ՝ եթե ոչ թե Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրեր, այլ ձեր նախընտրած թեկնածուններից որևէ մեկին, այդ ժամանակ դուք հարց կբարձրացնեի՞ք մրցույթի թափանցիկության համար, հավանաբար՝ ոչ, ուղղակի բոլորի համար անակնկալ եղավ, որ իրենց նախընտրած թեկնածուն և իրենց թիմից չեղավ: Եվ հետևյալ հարցն է առաջանում. Ինչո՞ւ Վահրամ Ավետիսյանը և ոչ թե թիմից որևէ մեկը, ես այս հարցում ունեմ մի վարկածը:

Ամեն դեպքում, եթե շրջանառվող անուններից որևէ մեկը նշանակվեր դրա համար ոչ միայն շնորհակալ կլինեին Նիկոլ Փաշինյանից, այլև կհամարեին, որ իրենք արժանի են այդ տեղին, քանի որ իրենք այդ թիմի հետ պայքարել են  և ով գիտի՝ ինչպիսի՞ դիրք կգրավեին՝ թիմային տեսակետից: Իսկ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի որևէ թիմի անդամ չպետք է մտածի, որ ինքն իր արժանիքների շնորհիվ է դարձել դատավոր:

Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մեկին, ով անվերապահ պարտական կլինի իրեն՝ ՍԴ-ի դատավոր լինելու համար, ինչպես որ 88 պատգամավորները, որոնք պարտական են մեկ հոգու, որ դարձել են պատգամավոր և դրա համար նրա ասածները կատարում են»,-ընդգծեց Ավետիք Իշխանյանը:

Անդրադառնալով Վահրամ Ավետիսյանի հոր՝ դատավոր լինելու հանգամանքին և այս առթիվ հնչող տարաձայնություններին, Ավետիք Իշխանյանը նշեց.

«Այն, ինչ ասում են, նրա հոր դատավոր լինելու և այլ հանգամանքների հետ կապված ինձ համար առանձնապես ընդունելի չէ, որովհետև այդ դեպքում ցանկացած առաջադրվողի ամբողջ ազգությունը պետք է ստուգեն, տեսնեն հեղափոխության նվիրյալ է, թե նախկին է, դա կլինի Խորհրդային միության ստալինյան շրջանը, որ մարդիկ կեղծում էին  իրենց կենսագրությունը, որպեսզի չճշտեն, որ բանվորական  կամ գյուղացիական ընտանիքից են սերած: Մյուս կողմից էլ, թերևս, այդ անձնավորության խոցելի լինելը, նրան Նիկոլ Փաշինյանի համար կդարձնի հպատակ»:

Դիտարկմանը՝ թե թեկնածուի բարեվարքությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ստուգել, Ավետիք Իշխանյանը նշեց.

«Ես էլ կարող եմ կատակով ասել՝ ի՞նչ  բարեվարքություն,  հեղափոխության առաջնորդը ուզում է, անում է, էլ ինչի՞ հետևից են ընկել՝ բարեվարքություն և այլն: Ինչ է, չե՞ք վստահում վարչապետին»:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>