Ընտրողներն իրազեկման ծրարներ չեն ստացել. նրանց բանավոր իրազեկել են ՀՀԿ-ականները
Թիվ մեկ ընտրատարածքի ընտրողներն այս ընտրություններին որեւէ ծանուցում չստացան այն մասին, թե որ ընտրատեղամասում են ընտրելու: Նախորդ ընտրություններին ծանուցումը ծրարով ստանում էին ՀՀ ոստիկանությունից:
Այս անգամ իրազեկում եղավ, սակայն այսօր՝ վաղ առավոտյան, այն էլ ՀՀԿ շտաբի անդամների կողմից: Բացի այդ, հասնելով նոր ընտրատեղամաս, ոչ դռան վրա, ոչ պատուհաններին չկար որեւէ ցուցանակ այն մասին, թե որ ընտրատեղամասն է:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք, ինչպես ամեն տարի, ընտրողների ցուցակներն ուղարկում են Հայփոստ, որն էլ պետք է իրազեկումը պատշաճ կարգով առաքի բնակիչներին: Թե ինչու դա տեղի չի ունեցել, պարոն Բիչախչյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ իրենք իրենց գործառույթները կատարել են, բացի այդ, ընտրողների բոլոր ցուցակները հրապարակված են նաեւ իրենց կայքում: Հայփոստին, իր գործառույթները չկատարելու համար որեւէ պատասխանատվություն չի նախատեսված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

