Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

«Նրանց պետք է հնազանդ հայի տեսակ, որը կապրի միայն օրվա հրամայականով»․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք շաբաթ առաջ ես գրելի է հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն ընդհանուր նպատակ ունի՝ նվազեցնել կրթության մեջ ազգային բովանդակությունը, փոխարենը ավելացնելով կրթության ուտիլիտար բաղադրիչները։ Այն ժամանակ իշխանության մի շարք կողմնակիցներ փորձեցին վիճարկել դա, պնդելով, որ ոչ մի միտում չկա, սակայն դրան հետևած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այն հաստատ կար, և ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ փորձեց տարբեր հիմնավորումներ գտնել «սվաղելու» առավել ակնհայտ խնդիրները՝ օրինակ, որ ՆԶՊ առարկան անպայման տեղ կգտնի չափորոշիչներում ՊՆ հետ համաձայնեցումից հետո, և կամ դպրոցները իրենց հայեցողությամբ կարող են ավելացնել հայոց լեզվի ուսուցման ժամանաքանակը, և այլն։

Անցած շաբաթ պարզ դարձավ նաև, որ ընդհանուր հանրակրթական չափորոշիչների ապազգայնացման միտումը շարունակելու են գալիս առարկայական չափորոշիչները։ Ամենաբուռն արձագանքը ստացավ հայոց գրականության առարկան, երբ պարզ դարձավ, որ ավագ դպրոցից ընդհանրապես հանվում է «Հայոց գրականությունը», և փոխարինվում է «Գրականություն» առարկայով, որում միախառնված են հայոց և համաշխարհային գրականության տարրեր, և հայկական մասում էլ էապես նվազեցված է հայոց դասական գրականության բաղադրիչը։ Այստեղ էլ միտումը նույնն է՝ ներկայացնել հայոց դասական մշակույթը որպես «արխայիկ», այսօրվա կյանքին ուղղակի առնչություն չունեցող, այն փոխարինել արտասահմանյան գրականությամբ, կամ որոշ դեպքերում ժամանակակից հայկականով, և ներկայացնել դա որպես «առաջադիմություն»։

Սակայն հայոց դասական գրականությունը մեր արժեհամակարգային հիմքն է, մեր ինքնության իրական առանցքը։ Հայերս դրանով ենք տարբերվում շատ ուրիշ ազգերից, որ խորապես սերտաճած ենք մեր պատմության հետ, և մեր մշակույթը շարունակական է և օրգանապես փոխկապակցաված։ Հայ անհատը, սնվելով նրա շտեմարանից, կայանում է մեր հավաքական քաղաքակրթական առաքելության գիտակցությամբ, աշխարհի ցանկացած կետում շարունակում է պահպանել հավատարմությունը ազգին և հայրենիքին, և դա մեզ միավորում է որպես մի հզոր հավաքականություն։ Ունենալով այդ ամուր հիմքը, մնացած ամենը նաև էապես հեշտ է վրան ավելացնել, և իրականության մեջ հենց այդպես էլ տեղի է ունենում։

Բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, և բոլորովին պատահական չեն դա անում։ Նրանց պետք է հնազանդ հայի տեսակ, որը այլևս հասու չի լինի իր պատմությանը, որը կապրի միայն օրվա հրամայականով, որը կդառնա էժան և հեշտ ենթարկվող աշխատուժ՝ պտտացնելու համաշխարհային տնտեսության բազմաթիվ պտուտակներից մեկը։ Նրանց աղճատված պատկերացմամբ, դա նույնիսկ բարիք է հայերի համար, քանի որ կտրելով նրան իր պատմությունից, կտրում ես նաև այդ պատմության դժբախտ էջերից, և հնարավորություն տալիս «խաղաղ և բարեկեցիկ» ապրել ժամանակակից աշխարհում։ Սա սակայն խորագույն մոլորությունը է, և իրականում մի քանի սերունդի ընթացքում կբերի ազգի տարալուծման և ազգային պետության կորստի։

Այսօր, կռիվ տալով «Հայոց գրականություն» առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար, այն ապագայի, որում մենք շարունակում ենք ապրել որպես հայ, և դաստիարակել արժանապատիվ և նվիրյալ հայ զավակներ։ Ես ուրախ եմ, որ հասարակության ակտիվ մասը հենց այս գիտակցությամբ է ընկալում հարցը, և անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ ձևերով արտահայտեց իր ընդվզումը։ Համոզված եմ, որ այն անարդյունք չի անցնի, և մենք առաջիկայում միահամուր ուժերով կկարողանանք հետ մղել մեր ինքնության դեմ կազմակերպված այս հերթական հարձակումը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>