Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
23
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Լուրջ վտանգ՝ ՀՀ տնտեսության համար. արտահանման ու ներմուծման տարբերության մտահոգիչ թվերը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը առկա ճգնաժամից մեծ վնասներ է կրել, ինչը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Առաջին պատճառն այն է, որ մեր ավանդական սպառման շուկաներում մեր ապրանքների նկատմամբ համաշխարհային պահանջարկը նվազել է, բացի այդ, ի հայտ են եկել բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ. ներկայումս շատ դժվար է բեռնափոխադրման գործընթացը ժամանակին ու ամբողջ ծավալով կազմակերպել: Անդրադառնալով արտաքին առևտրի ծավալներին ու նոր շուկաներ գտնելու հնարավորությանը՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

 Նա ընդգծեց, որ այս տարվա կիսամյակային տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 10,7 տոկոսով, արտահանումը՝ 6,5-ով, ներմուծումը` 12,9 տոկոսով: 

«Առհասարակ, անհրաժեշտ է, որ ցանկացած երկրի արտաքին առևտրաշրջանառության սալդոն դրական լինի, այսինքն` երկիրը ավելի շատ արտահանի, քան ներկրի: Երբ ներմուծումն ավելի շատ է, քան արտահանումը, նշանակում է՝ առանց արտաքին օժանդակության երկիրն ապրելու հնարավորություն չունի: 

Այդ դեպքում դրսից տրանսֆերտներ պետք է ստանա կամ ավելացնի պետական պարտքը: 2019 թվականի տվյալներով՝ ներմուծումը 2,5 անգամ ավելի շատ է, քան արտահանումը, ինչը մտահոգիչ է: 

Մեր տնտեսական քաղաքականության մեջ երբեք ներմուծման փոխարինման ծրագրեր չեն եղել, ինչի հետևանքով առանձին երկրների դեպքում մենք մտահոգիչ թվեր ունենք: Առանձին դեպքերում արտահանման ու ներմուծման տարբերությունը շատ մեծ է: 

Օրինակ՝ Թուրքիայից ներմուծումը 120 անգամ ավելի է արտահանումից: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը դարձել է թուրքական ընկերությունների սպառման շուկա: 

Եթե մի կողմ ենք դնում քաղաքական և մյուս հարցերը ու խնդրին զուտ տնտեսական կողմից ենք նայում, ապա սա Հայաստանի տնտեսության, Հայաստանի արտադրողների համար լուրջ վտանգ է»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ, ի հաշիվ նաև թուրքական լիրայի արժեզրկման, թուրքական ապրանքներն ավելի են էժանացել:

«Օրինակ, վերջին տարիներին Թուրքիայից հատկապես ավտոյուղերի մեծ հոսք նկատվեց դեպի Հայաստան, մինչդեռ նախկինում այդ հոսքը շատ ավելի քիչ էր: Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք տնտեսական վտանգավոր միտումների հետ, որի «դեմն առնել» է պետք: 

Նախ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել Թուրքիայից առավել շատ ներկրվող ապրանքախմբերը և առանձին ապրանքների համար ներմուծման փոխարինման ծրագրեր կազմել: Օրինակ՝ եթե հնարավոր է՝ արտադրել Հայաստանում, եթե՝ ոչ, մտածել այլ երկրներից, մասնավորապես ԵԱՏՄ անդամ երկրներից նույնանման ապրանքների ներկրման մասին»,-ասաց նա՝ կարևորելով նաև Իրանի հանգամանքը:

«Իրանում ապրանքների ընտրության մեծ հնարավորություն կա: Միանշանակ, նախընտրելի է Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը մեծացնել՝ ի հաշիվ թուրքական ապրանքների»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>