Տիմատին հեռացել է Black Star-ից
Դիտել նաև
Instagram-ում ռեփեր Տիմատին հայտարարել է Black Star լեյբլից հեռանալու մասին, որի համահիմնադիրն է հանդիսանում:
Տիմատիի խոսքով՝ սա գործընկերների կշռադատված որոշումն է, որոնք միասին անցկացրել են ավելի քան 20 տարի:
Ռեփերն ընդգծել է, որ իր լեյբլը վերածվել է «ընկերությունների խմբի» եւ կորցրել է կամերային հմայքը: «Տղաները ցանկանում են լինել «Գուգլ», «Ամազոն», իսկ ինձ ավելի մոտ է Իլոն Մասկի հայեցակարգը», — այսպես է Տիմատին բացատրել իր որոշումը:
Նա մանրամասնել է, որ կպահպանի Black Star-ի սայդ-նախագծերում հիմնադիր բաժնեմասերը, սակայն լեյբլի արտիստների հետ այլեւս կապ չի ունենա եւ պատրաստ է «կամերային» նախագծից նորից սկսել: Բացի այդ, Տիմատին խոստացել է սեպտեմբերին թողարկել նոր ալբոմ։
Zham.am
View this post on Instagram