Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Այսօր, կռիվ տալով «Հայոց գրականություն» առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար

Երեք շաբաթ առաջ ես գրելի է հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն ընդհանուր նպատակ ունի՝ նվազեցնել կրթության մեջ ազգային բովանդակությունը, փոխարենը ավելացնելով կրթության ուտիլիտար բաղադրիչները։ Այն ժամանակ իշխանության մի շարք կողմնակիցներ փորձեցին վիճարկել դա, պնդելով, որ ոչ մի միտում չկա, սակայն դրան հետևած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այն հաստատ կար, և ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ փորձեց տարբեր հիմնավորումներ գտնել "սվաղելու" առավել ակնհայտ խնդիրները՝ օրինակ, որ ՆԶՊ առարկան անպայման տեղ կգտնի չափորոշիչներում ՊՆ հետ համաձայնեցումից հետո, և կամ դպրոցները իրենց հայեցողությամբ կարող են ավելացնել հայոց լեզվի ուսուցման ժամանաքանակը, և այլն։

Անցած շաբաթ պարզ դարձավ նաև, որ ընդհանուր հանրակրթական չափորոշիչների ապազգայնացման միտումը շարունակելու են գալիս առարկայական չափորոշիչները։ Ամենաբուռն արձագանքը ստացավ հայոց գրականության առարկան, երբ պարզ դարձավ, որ ավագ դպրոցից ընդհանրապես հանվում է "Հայոց գրականությունը", և փոխարինվում է "Գրականություն" առարկայով, որում միախառնված են հայոց և համաշխարհային գրականության տարրեր, և հայկական մասում էլ էապես նվազեցված է հայոց դասական գրականության բաղադրիչը։ Այստեղ էլ միտումը նույնն է՝ ներկայացնել հայոց դասական մշակույթը որպես "արխայիկ", այսօրվա կյանքին ուղղակի առնչություն չունեցող, այն փոխարինել արտասահմանյան գրականությամբ, կամ որոշ դեպքերում ժամանակակից հայկականով, և ներկայացնել դա որպես "առաջադիմություն"։

Սակայն հայոց դասական գրականությունը մեր արժեհամակարգային հիմքն է, մեր ինքնության իրական առանցքը։ Հայերս դրանով ենք տարբերվում շատ ուրիշ ազգերից, որ խորապես սերտաճած ենք մեր պատմության հետ, և մեր մշակույթը շարունակական է և օրգանապես փոխկապակցաված։ Հայ անհատը, սնվելով նրա շտեմարանից, կայանում է մեր հավաքական քաղաքակրթական առաքելության գիտակցությամբ, աշխարհի ցանկացած կետում շարունակում է պահպանել հավատարմությունը ազգին և հայրենիքին, և դա մեզ միավորում է որպես մի հզոր հավաքականություն։ Ունենալով այդ ամուր հիմքը, մնացած ամենը նաև էապես հեշտ է վրան ավելացնել, և իրականության մեջ հենց այդպես էլ տեղի է ունենում։

Բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, և բոլորովին պատահական չեն դա անում։ Նրանց պետք է հնազանդ հայի տեսակ, որը այլևս հասու չի լինի իր պատմությանը, որը կապրի միայն օրվա հրամայականով, որը կդառնա էժան և հեշտ ենթարկվող աշխատուժ՝ պտտացնելու համաշխարհային տնտեսության բազմաթիվ պտուտակներից մեկը։ Նրանց աղճատված պատկերացմամբ, դա նույնիսկ բարիք է հայերի համար, քանի որ կտրելով նրան իր պատմությունից, կտրում ես նաև այդ պատմության դժբախտ էջերից, և հնարավորություն տալիս "խաղաղ և բարեկեցիկ" ապրել ժամանակակից աշխարհում։ Սա սակայն խորագույն մոլորությունը է, և իրականում մի քանի սերունդի ընթացքում կբերի ազգի տարալուծման և ազգային պետության կորստի։

Այսօր, կռիվ տալով "Հայոց գրականություն" առարկայի համար, մենք կռվում ենք ոչ միայն մեր պատմության, այլև մեր ապագայի համար, այն ապագայի, որում մենք շարունակում ենք ապրել որպես հայ, և դաստիարակել արժանապատիվ և նվիրյալ հայ զավակներ։ Ես ուրախ եմ, որ հասարակության ակտիվ մասը հենց այս գիտակցությամբ է ընկալում հարցը, և անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ ձևերով արտահայտեց իր ընդվզումը։ Համոզված եմ, որ այն անարդյունք չի անցնի, և մենք առաջիկայում միահամուր ուժերով կկարողանանք հետ մղել մեր ինքնության դեմ կազմակերպված այս հերթական հարձակումը։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>