«Սեւան» ՔԿՀ-ում դատապարտյալները բռնություն են գործադրել ՔԿՀ ծառայողի նկատմամբ
Հուլիսի 24-ին, նախնական տեղեկություններով, գիշերային ժամերին «Սևան» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալներ չեն ենթարկվել ներքին կանոնակարգի խախտումը վերացնելու վերաբերյալ իր պարտականությունները կատարող քրեակատարողական ծառայողի օրինական պահանջին: Վիճաբանության մեջ են մտել վերջինիս հետ, որի արդյունքում բռնություն է գործադրվել քրեակատարողական ծառայողի նկատմամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն, իսկ ՔԿՀ ծառայողը առաջնային բուժօգնությունը ստացել է բուժհաստատությունում և արդեն դուրս է գրվել։ Ծառայողի վիճակը նորմալ է»,- եզրափակեց Նավիկյանը: