«Ռուսաստանը վերածեք Սումգայիթի». Ռուսաստանի հայերի միության արձագանքը ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումների վերաբերյալ. Տեսանյութ
Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը.
Գիշերը Մոսկվայում ձերբակալվել են ավելի քան 50 ադրբեջանցի (հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ), ովքեր հարձակվել էին հայերի վրա:
Թվում է, թե Իլհամ Ալիևը և Փոլադ Բյուլբուլ օղլին ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Նրանց ավազակները գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սկսեցին հարձակվել հայերի վրա (միևնույն ժամանակ, ծեծի է ենթարկվել նաև մեկ ադրբեջանցի ՝ նրան շփոթելով հայի հետ):
Մոսկվայի ОМОН-ը ձերբակալել է ավելի քան 50 ադրբեջանցի հանցագործի, ովքեր մասնակցել էին հայերի ծեծին:
Ռուսաստանում հայերի միությունը հորդորում է լինել զգոն և չտրվել սադրանքների` միաժամանակ նշելով, որ ադրբեջանցիների վայրագությունների մասին տեղեկություններ են գալիս նաև աշխարհի այլ երկրներից»,- նշվում է հայտարարության մեջ։
Zham.am

