Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց

Նման հակահայկական ծրագիր շրջանառելու համար կրթության նախարարը պարտավոր է հրաժարական տալ, նրա բոլոր քայլերը տանում են դեպի կրթության անկում. գրականագետ

Երկու տարի է՝ իրենք աշխատում են հանրակրթության այս ծրագրի վրա և դրա դիմաց ստացել են վիթխարի գումարներ և հսկայական հոնորարներ: Այդ գումարը, որ նրանք վատնել են, պետք է հետ գանձեն, որ իմանան՝ պատիժ գոյություն ունի: Նրանք հիմա պետք է ստեղծած լինեին մի փաստաթուղթ, որը նախկինում գործող չափորոշչից ավելի լավը լիներ՝ ավելի հայամետ ու հայակենտրոն: Բայց իրենց ստեղծածը մի փաստաթուղթ է, որը ծայրից ծայր խոցելի է և պիտանի չէ, դա ոչ թե պետք է քննարկել և ուղղում անել, այլ արմատապես պետք է մերժել և դրա փոխարեն ստեղծել նորը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը իր պաշտոնական էջում հրապարակել է և հանրային քննարկմանն է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: Նախագծով գրականության դասագրքից հանվելու է նախկինում դասագրքում ներառված հայ հեղինակների գործերը, ավելացվելու են հայ և արտասահմանյան ժամանակակից գրողների ստեղծագործություններ:

«Հանրակրթության նախագիծը շրջանառության մեջ են դրել և անունը դրել նախագիծ, բայց քանի որ քննադատությունը խիստ է, տպավորություն են ստեղծում, որ շտկելու բաներ ունեն։ Դա թյուրիմացություն է: Բաց և թափանցիկ ձևով պետք է աշխատեին, ստեղծեին մասնագետների խումբ, որի մեջ ներգրավված կլինեին գրականության, լեզվի մասնագետներ և ուսուցիչներ: Նման հակահայկական ծրագիր շրջանառության մեջ դնելու համար կրթության նախարարը պարտավոր է հրաժարական տալ, նա իրավունք չունի ղեկավարելու այն գերատեսչությունը, որ կոչվում է կրթության նախարարություն: Նրա բոլոր քայլերը տանում են դեպի կրթության անկում, դեպի ազգային արժեքների տրորում, սկսած կրթության ազգային ինստիտուտը փակելուց, վերջացրած այլ բաներով»,- նշեց նա:

Գրականագետը նշում է, որ 7-12 դասարանների գրականության առարկայից հանվել են կարևոր հեղինակներ, ինչպիսիք են ՝Մ. Խորենացին, Ն. Շնորհալին, Ն. Քուչակը, Նարեկացին և դրա փոխարեն ներառված են ոչ այդքան հայտնի ժամանակակից հեղինակներ. «Հայ գրականությունը ամբողջովին դուրս են թողել՝ Խորենացի, Քուչակ Նարեկացի, իրենց թվում է, թե դա պատմագրություն է, եթե դա այդպես է, բա հսկա Մանուկ Աբեղյանը, որ 2 հատոր հայ հին և միջնադարյան գրականություն պատմություն գրեց Կորյունից, Խորենացուց սկսած մինչև Սայաթ-Նովա, ուրեմն հասկանում էր, որ դա գրականություն էր, հիմա այս մարդիկ Աբեղյանին են դե՞մ, թե հայ գրականությանը:

Ընդգրկված են ժամանակակից հեղինակներ, որոնք անուն չունեն, օրինակ՝ ընդգրկված է մի հեղինակի գործ, որ հերոսը կենակցում է առնետի հետ (Գուրգեն Խանջյանի «Առնետ» վեպը), հիմա երեխան դա՞ պետք է կարդա և սովորի, կամ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը, դա հասուն ընթերցողի գործ է, դա երեխայի համար մատչելի և հոգեբանորեն ընկալելի չէ, այն հոգեբանական շեղումներ կարող է առաջացնել: Տասնյակ նոր անուններ, օտար հեղինակներ, որոնք իրենց չեն հաստատել ընթացիկ գրականության մեջ, հիմա պետք է մտնեն գրականության դասագի՞րք»։

Դավիթ Գասպարյանը, անդրադառնալով այն փոփոխությանը, ըստ որի, ավագ դպրոցում «Հայ գրականություն» առարկայից հանվել է «հայ» բառը, քանի որ դասագրքում ներառվելու են նաև այլ հեղինակներ, նա նշեց. «Եթե ավագ դպրոցում արտասահմանյան գրականություն են ուզում ներառել, այն պետք է առանձին դասագրքով ներկայացվի, որպես առանձին առարկա, ինչը շատ ճիշտ կլինի, սակայն դա պետք է անել ոչ հայ գրականության հաշվին: Մի արատավոր երևույթ ևս կա․ գրականության ցանկ են ներկայացրել, որ ամեն մի դպրոց ընտրի իր ուզածը, մի դպրոց ընտրում է այս հեղինակին, մյուսը՝ մեկ այլ հեղինակի, բայց երեխաները միասնական քննություն են տալու, ո՞նց են կողմնորոշվելու: Մի խնդիր ևս կա․ 5-6-րդ դասարաններում դասագիրքը կոչվում է մայրենի, դա սխալ է, պետք է լեզուն և գրականությունն առանձնացնեն և այդ դասարաններում արտասահմանյան և ժամանակից հեղինակների գործեր ներկայացվեն»,- նշեց նա:

Դավիթ Գասպարյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ պատրաստվում են մի խումբ գրականագետներով բաց նամակով հանդես գալ՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>