ՌԴ-ում ադրբեջանցիները շարունակում են ճնշել հայկական բիզնեսը. «Крокус»-ից հանվել են հայկական ապրանքները
Դիտել նաև
Այգետերերն անելանելի վիճակում են, ծիրանն այգիներում թափված է մնում․ այգետերեր
Հայտնի են հանցագործություն կատարողները, կոծկողները և պատվիրատուն, բայց պատիժը ուշանում է. «Երկիր Ծիրանի»
Ծիրանի ողջ պատմության մեջ մի հարց մնաց չպարզաբանված
«Դու ինչ ձեռք տալու մարդ ես, այ մարդ». Լևոն Իգիթյանը՝ «Երկիր Ծիրանիի» անդամին
Եթե Հայաստանում կա Ոսկե ծիրան փառատոն, ապա պետք է լինի նաև Ապուշ ծիրան փառատոն
Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
Մեզ փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
Հիշեցնենք, որ օրերս էլ ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան էր հրաժարվել հայկական գյուղմթերքից: