Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ Ամենագլխավոր հետևությունը սա է. հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրական տեղամասեր
3
Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին. Անդրանիկ Թևանյան Թևանյանի գործում պետական գաղտնիքի առարկա չկա Պուտինի Ապտակը Փաշինյանին դեռ տեղ չի հասել․ հունիսի 7-ին անսպասելի զարգացում կարող է լինել Պատերազմ Արցախում
ԵՄ-ն պահանջում է Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզում ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրման համար․ ՌԴ ԱՀԾ Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է Մի՛ ստեք ժողովրդին՝ ոչ մի տեղ էլ չե՛ք կարողանալու տանել ապրանքները, կործանում եք մեզ. Հարությունյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ Հարգելի՛ քաղաքացիներ, վճռորոշ է լինելու ամեն մի քվե ՔՊ-ապաշտ գործարարները «ախպերանում» են թուրքերի հետ, «քավորը» Փաշինյանի ԱԳՆ-ն է 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից նռան, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արարատում է Թևանյանին կալանավորեցին որդու «Վերջին զանգի» օրը, դա զազրելի է «Պատրաստվո՞ւմ եք դիմակայել նոր հարձակումներին». լրագրողը՝ Գարեգին Բ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գինը. Վոլոդին Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ. Գագիկ Ծառուկյան Դուք կանգնել եք արտաքին թշնшմnւ դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնшմnւ դեմ. Բագրատ Սրբազանը՝ տավուշցիներին ԲՀԿ նախընտրական հանդիպումը Արտաշատում Դու խելագարվել ես՝ Թրամփի և Նեթանյահուի միջև լարված խոսակցությունից արտահոսք է եղել Հունիսի7-ին՝ համար 7-ին Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Նիկոլը հուշել է․ մտնելու են աշխատասենյակ և «սիրով» դուրս հրավիրեն իրեն․ Հայկ Նահապետյան Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է... Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է Փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաները ընդդիմության դեմ ավելի ու ավելի են ծավալվում Խուզարկում են «Հայաստան» դաշինքի շտաբները, նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը. Սաղաթելյան (վիդեո)

Այս անողնաշար փաստաթուղթը վաղ թե ուշ կնետվի աղբարկղ

ՀՀ «Ազգային անվտանգության ռազմավարության» մասին

Հուլիսի 10-ին Հայաստանի Կառավարության կողմից պաշտոնապես հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող ծավալուն փաստաթուղթը։ Ես պատրաստվում էի դրան անմիջապես արձագանքել, սակայն հուլիսի 12-ին Տավուշի սահմանագծում սկսեցին մարտական գործողությունները, և հանրության ուշադրությունը բնականաբար կենտրոնացավ դրանց վրա։

Հիմա, երբ անմիջական ռազմական գործողությունները մարել են, ժամանակն է անդրադառնալ այդ փաստաթղթին, առավել ևս, որ քննարկումները սկսել են թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներից։ Թեև այս փաստաթուղթը իրականում ռազմավարություն չէ, այլ միայն հայեցակարգ, այն ինքնին բավական ուշագրավ է, և ըստ էության, արտացոլում է այսօր իշխող «Իմ քայլ»-ի հիմնական պատկերացումները մեր երկրի անվտանգության վերաբերյալ։ Քանի որ փաստաթուղթը ծավալուն է, առանձին հոդվածի շրջանակներում հնարավոր չի այն ամբողջովին վերլուծել։ Սակայն փաստաթղթի երրորդ գլուխը, որը վերնագրված է «ՀՀ Ազգային շահերը» և բաղկացած է ընդամենը չորս հակիրճ պարագրաֆից, հատուկ ուշադրություն է արժանի, քանի որ այն խտացնում է իշխող քաղաքական ուժի ողջ պատկերացումները՝ մեր ազգային շահերի վերաբերյալ։ Ուստի ստորև ներկայացնեմ իմ հիմնական նկատառումները՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։

3. ՀՀ Ազգային շահերը

«3.1 Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի

անվտանգության ապահովումը. Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային

Ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման

Նախապայմանն են։»

Այս սահմանման առաջին մասը որևէ կասկածի տեղիք չի տալիս։ Սակայն նույնիսկ անզեն աչքով ակնհայտ է, որ Արցախի մասով մեր ազգային շահը ձևակերպված է ընդամենը որպես «անվտանգության ապահովում», և խոսքը չկա ոչ Արցախի անկախության, ոչ ինքնիշխանության, և ոչ էլ տարածքային ամբողջականության մասին։ Փաստաթղթի հետագա մանրակրկիտ ընթերցումը բերում է այն եզրակացության, որ Արցախի միջազգային ճանաչումը, կամ առավել ևս միացումը Հայաստանի Հանրապետությանը այս Կառավարության համար չի դիտարկվում որպես գերակա ազգային շահ, և խոսքը գնում է միայն Արցախի բնակչության անվտանգության և ինքնավարության մասին։ Սա ակնհայտ վերադարձ է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, ըստ որի ենթադրվում էր, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ՝ որոշակի անվտանգության և ինքավարության երաշխիքների դիմաց։ Հավելեմ, որ փաստաթղթում որևէ խոսք չկա նաև Նախիջևանի, և կամ Հայաստանի Հանրապետությանից բռնազավթած այլ տարածքների մասին՝ փաստացի, այս Կառավարության համար դրանք ընդհանրապես գոյություն չունեն։

«3.2 Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը. Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր և իր ներդրումն ունենալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, խաղաղության և իրավահավասար փոխգործակցության ջատագով է:»

Այս ձևակերպումը ինքնին հասկանալի է, սակայն պարզ է նաև, որ մեր տարածաշրջանում խաղաղության խախտումը երբևիցէ մեզնից չի բխել, մենք արդեն 2000 տարի է այստեղ ապրող ամենախաղաղասեր ազգն ենք։ Խաղաղության հիմանական ռիսկերը բխում են մեր երկու հարևաններից՝ Ադրբեջանից և Թուրքիայից, և ոչ այս անատամ ձևակերպումը, ոչ էլ փաստաթղթի հետագա բացվածքները հստակ չեն բացատրում, թե ինչպես ենք մենք պատրաստվում դիմագրավել այս երկու երկրներից (մանավանդ Թուրքիայից) բխող պատերազմական վտանգներին, և ովքեր են լինելու մեր հիմնական անվտանգային գործընկերները, հաշվի առնելով Թուրքիայի բազմակի գերազանցող ռազմաքաղքական կարողությունները։ Նմանապես, որևէ կերպ անդրադարձ չկա ոչ այստեղ, ոչ էլ փաստաթղթի հետագա որևէ մասում, որ տարածաշրջանային խաղաղության առանցքային նախադրյալը հայ-թուրքական հաշտեցումն է, իսկ դա պահանջում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ոչ միայն ճանաչում, այլև համարժեք հատուցում, այլապես մենք շարունակելու ենք մնալ չհայտարարված պատերազմի պայմաններում, ինչպես դա տեղի ունենում հենց այս օրերին, երբ մեր պատմական հայրենիքի մեծ մասը բռնազավթած Թուրքիան մեզ անամոթաբար ագրեսոր է անվանում, և պահանջում է հրաժարվել սեփական հայրենիքի մնացած տարածքներից։

«3.3 Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը.

Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայությունը

Արդյունավետ պետական կառավարման համակարգի և երկրի ներքին դիմակայունության զարգացման

Երաշխիքն են։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է:»

Սա իշխող ուժի հիմանական թեզն է երկրի ներքին կյանքում։ Եվ թեև ժողովրդի ազատ կամաարտահայտումը ոչ ոք չի վիճարկում, նաև պարզ է, որ առանց Սահմանադրության պաշտպանության, պետական ինստիտուտների հետևողական զարգացման և կարողությունների ընդլայնման, արժանիքի վրա հիմնված կադրային քաղաքականության, պետական մարմինների միջև հակակշիռների և փոխզսպման համակարգի, իրական ժողովրդավարություն և ժամանակից պետություն չեն կարող գոյություն ունենալ։ Ոչ միայն այս փաստաթղթի մեջ համարժեք անդրադարձ չկա այս ամենին, այլև «Իմ Քայլը» իր իշխանության ողջ ընթացքում, պարբերաբար ոտնահարել է ժամանակակից ժողովրդավարության այս առանցքային սկզբունքները, և դրանով փաստացի ժողովրդավարությունը իջեցրել է ամբոխավարության կարգավիճակի, և հիմա էլ փորձում է ներկայացնել դա որպես առանցքային ազգային շահ։

«3.4 ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն

Տնտեսական զարգացումը. ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, Հայաստանի տնտեսական դիմակայունության շարունակական զարգացումը միտված են հայրենիքում

նրանց արժանապատիվ կյանքով ապրելուն և նպատակների իրագործմանը»

Կասկած չկա, որ մեր քաղաքացիների բարեկեցությունը անառարկելի ազգային շահ է։ Բայց արդյո՞ք միայն բարեկցությամբ ենք մենք առաջնորդվում մեր կյանքում։ Արդյո՞ք մենք չենք ցանկանում միջազգայնորեն մրցունակ լինել, հասնել գերազանցության մեր գործում, աշխարհի մասշտաբով ճանաչված արժեքներ ստեղծել, հպարտանալ մեր տաղանդներով, մեր գիտությամբ, մշակույթով և սպորտով։ Արդյոք մենք չենք ցանկանում մենք ապրել ազգային, արժեքակենտրոն և մշակությային հասարակությունում, պահպանել և զարգացնել մեր ինքնությունը և սեփական քաղաքակրթական համակարգը։ Այս ամենը իրական ազգային շահ է, շատերիս համար նաև նյութական շահից վեր, սակայն «Իմ Քայլ»-ի համար կարծես ընդհանրապես կարևոր չի։ Իրականում, ոչ մի փոքր պետություն չի կարող ժամանակակից աշխարհում կայուն զարգանալ, եթե այն չի հիմնվում իր հասարակության ամուր արժեքների և գերազանցության ձգտման վրա, և սա չգիտակցելով, մենք կարող են դատապարտել սեփական երկիրը աստիճանական հայաթափման։

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես ընդդիմանում իշխող քաղաքական ուժին, եթե չունենալով անցյալի հետ կապված որևէ բեռ, կարող եմ առնվազն չեզոքություն պահպանել, և կամ նույնիսկ համագործակցել նրա հետ։ Եթե ուրիշ ոչ մի պատճառ էլ չլիներ, այս չորս պարագրաֆները տալիս են դրա հստակ պատասխանը՝ «Իմ Քայլը», որպես քաղաքական ուժ, նպատակ է դրել համահարթեցնել Հայաստանը և վերածել այն շարքային սպառողական հասարակության, զուրկ մեր երկրի քաղաքակրթական առաքելությունից, մշակույթային դիմագծից և պատմական ժառանգությունից։ Փոխարենը, առաջ է մղվում այն թեզը, որ այդպիսի շարքային սպառող դառնալով և հրաժարվելով սեփական պատմությունից, մենք կարող ենք վերջապես ապրել բարեկեցիկ և անվտանգ կյանքով, և առնվազն չվախենալ մեր ապագայի համար։

Շատերի համար սա կարող է գայթակղիչ լինել, բայց մեր ազգի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ մենք բարեկեցիկ սպառողների հասարակություն չենք, և թե անցյալում, և թե հիմա այլ, շատ ավելի հավակնոտ և խիզախ պատմական ընտրություն ենք կատարում։ Անցած շաբաթվա իրադարձությունները Տավուշի սահմանագծում ևս մի անգամ դա հստակ ապացուցեցին՝ մենք հպարտ, ստեղծագործ և մարտնչող ազգ ենք, և չկա այդպիսի ուժ, որը մեր էությանը հակառակ ընտրություն կարողանա մեզ պարտադրել։ Իսկ այս անողնաշար փաստաթուղթը վաղ թե ուշ կնետվի աղբարկղ՝ հուսով եմ, որ դրան շատ չենք սպասելու։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>