Լևոն Արոնյանը 9-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլ ասմվա վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը նորից 9-րդ տեղում է, ինչպես նախորդ ամիս:
Վարկանիշային աղյուսակում հավաքականի անդամներից Սերգեյ Մովսեսյանը 67-րդ, Վլադիմիր Հակոբյանը 70-րդ և Գաբրիել Սարգսյանը' 86-րդ տեղում են:
Ցանկը գլխավորում է Մագնուս Կարլսենը: Տասնյակում են նաև Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշյել Լագրավը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Շաքրիյար Մամեդյարովը: