Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

«Օրինական պահանջի» ապօրինությունը. Արծվիկ Մինասյան

Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձություններն ու աշխարհով մեկ համազգային համախմբման իրական օրինակները լավ առիթ էին երկրի ներսում համերաշխություն և օրինականության վրա հիմնված հանրային ըմբռնում ձևավորելու համար: Ցավալիորեն, իշխանությունը հերթական անգամ բաց է թողնում այս հնարավորությունը: Բավական էր մի քանի օրվա հարաբերական անդորրը, երբ դարձյալ գործի դրվեց ներքին լարվածություն առաջացնող իշխանական վարքագիծը: Տվյալ դեպքում խոսքս ոստիկանության ու տարբեր տեսչական մարմինների՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման անվան տակ իրականացվող այնպիսի գործողությունների մասին է, որոնք ոչ միայն չեն նպաստում համավարակի դեմ արդյունավետ պայքարին, այլ նաև ոտնահարում են մարդու արժանապատվությունը։ Իշխանության այս ներկայացուցիչների օգտագործած բառապաշարը, ֆիզիկական ուժի չհիմնավորված գործադրումը (գետնին պառկեցնելը, բերման ենթարկելը, ձեռնաշղթաներ հագցնելը, ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով տնտեսվարող սուբյեկտի գործունեության` թեկուզ ժամանակավոր դադարեցումը) և վարչական տուգանքների կիրառումը հաճախ կապ չունեն օրինականության հետ: Դիտարկենք դիմակ կրելու, այսպես կոչված, «օրինական պահանջը»՝ հատկապես ամառվա այս շոգ ժամանակաշրջանում: Առաջանում են հարցեր.

  1. այդ ո՞ր օրենքով է նման պահանջ և պարտադրանք սահմանված: Պարետի որոշումը որպես օրենքի պահանջ ներկայացնելը իրավական առումով անթույլատրելի է (գրառման ծավալի պատճառով չեմ ներկայացնում իրավական մանրամասնությունները): Այն լավագույն դեպքում կարող է որպես ուղեցույց կամ գրավոր խորհրդատվություն համարվել: Ընդ որում, դրանց մի մասն էլ տրամաբանության հետ ակնհայտ խնդիրներ ունի: Օրինակ` բաց տարածքում, երբ շրջապատում չկան այլ մարդիկ, բայց պահանջվում է դիմակ կրել, հեռուստատաղավարում, երբ լրագրողն աշխատում է մենակ, կամ անհրաժեշտ հեռավարությունը պահպանելով՝ պահանջվում է դիմակ կրել, պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ, երբ անձը պատշաճորեն կրում է դիմակը և այլն:
  2. ո՞վ և ո՞ր մարմինն է իրավասու մեկնաբանել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներն ու պահանջները: Մասնավորապես` ոստիկանը ո՞ր դեպքերում և ի՞նչ հիմքերով իրավունք ունի հայտարարելու` «անձը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին»: Դրա հիման վրա էլ կիրառվում են ֆիզիկական ուժ և/կամ հատուկ միջոցներ, որոնք մեծ հաշվով ո՛չ համաչափ են, ո՛չ էլ իրավաչափ: Բացի այդ` մարդիկ զանգվածաբար տուգանվում են դիմակ չկրելու համար, որը ոչ միայն անօրինական է, այլ նաև անտրամաբանական: Մասնավորապես` հակահամաճարակային երեք պահանջներից՝ ախտահանիչ նյութերի օգտագործում, նվազագույն հեռավորություն և դիմակ կրելու պահանջ, տուգանք է կիրառվում միայն դիմակ չկրելու համար: Ինչ է` մյուս պահանջները պահպանելը կարևոր չե՞ն, թե՞ այլ նպատակներ կան: Իշխանությունը ձախողեց համավարակի դեմ համակարգային պայքարը, այդ թվում՝ առավել հստակ կանխարգելիչ միջոցառումների նախատեսումն ու գործադրումը և հիվանդանոցային պայմաններիհամապատասխանեցումը: Արդյունքում` արձանագրվում են հարյուրավոր մահեր: Մինչդեռ իշխանությունը դիմակ կրելու պահանջը դարձրել է հակահամաճարակային հիմնական միջոցառում՝ հարկի-անհարկի մեղավոր հռչակելով քաղաքացուն:
  3. ո՞վ է պատասխանատվություն կրում քաղաքացուն և իրավաբանական անձին հասցվող վնասի (ներառյալ մարդկանց առողջությանը) համար, երբ պարզվի որ այս կամ այն գործողությունն ապօրինի է եղել: Այսինքն` ֆինանսական փոխհատուցումը տրվում է հանրային փողերից՝ պետական կամ համայնքային բյուջեից, իսկ անպատասխանատու անձը շարունակելո՞ւ է իր անպատասխանատու գործունեությունը:
  4. կա՞ որևէ հաշվարկ-հիմնավորում, թե մարդկանց իրավունքների զանգվածային և անտրամաբանական խախտումների վերացումն ինչ ֆինանսական բեռ է դառնալու պետության և անձանց համար (ներառյալ բաց թողնված օգուտները), և ի՞նչ ծավալների են հասնելու երկրի իրավական անվտանգությանը հասցվող վնասները:

Թեև հարցերը շատ են, բայց, դադարեցնելով դրանց թվարկումը, դիմում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ վերաբերմունք ցույց տալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված` իշխանությունների այս անպատասխանատու վարքագծին, այդ թվում՝ վիճարկել դրանց կեղծ իրավական տեսք հաղորդած «նորմատիվ իրավական» ակտերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սա բոլորիս խնդիրն է։ Այս տեսակետը քննադատողները պետք է իմանան, որ անհանգստությունս բացարձակ չի վերաբերում կորոնավիրուսի դեմ իրական պայքարին։ Ընդհակառակը` պատասխանատուները պետք է, ի վերջո, գիտակցեն, որ ոչ թե ապօրինի գործողություններն են կասեցնելու համավարակը, այլ միայն օրինականության վրա հիմնված և քաղաքացիների կողմից ըմբռնումով ու ամբողջությամբ ընկալվող սահմանափակումների գործադրումն ու պատկան մարմինների պատասխանատու վարքագիծը։

Այնպես որ` օրինապաշտ և այս տեսակետը կիսող քաղաքացիներին ու փաստաբանական համայնքին կոչ եմ անում միանալ այս պահանջին՝ վերադարձնել համավարակի դեմ պայքարը օրինականության շրջանակներ։

Սա բոլորիս է անհրաժեշտ։

Արծվիկ Մինասյան

Իրավաբան, տնտեսագիտության թեկնածու

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>