Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց. փաստաբան Միջազգային դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին. Աբրահամյան Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան
14
«Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Արաղչի Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասին Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին Ավինյանն էլ իր բաժին «տեՌՌոՌ«-ն է անում. Լայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց. փաստաբան «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին Մարզաշխարհի աջակցությունը Գագիկ Ծառուկյանին շարունակվում է Միջազգային դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին. Աբրահամյան «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Քաղաքացիները' Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Բռնապետության պայմաններում չես կարող հույս դնել իրավապահ համակարգի վրա, այն ծառայում է միայն մեկ մարդու․ Էլինար Վարդանյան Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում ՔՊ-ն փորձում է մեղադրել նվիրյալ մարդկանց` փորձելով խուսանավել պատասխանատվությունից... «Գազանացել ա ժողովուրդը»․ օրը ցերեկով կրակոցներ ու դաժան ծեծ՝ Երևանի բակում 74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները. Տիգրան Դումիկյան Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահացության դեպքերը գերազանցել են 10 հազարը. Reuters Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմը Իրանը հայտարարել է՝ ոչ մի դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցը Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է. Արմեն Աշոտյան Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից Ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, Ալիևի կողմից հռչակվում են ռևшնշիuտներ, տեղի իշխանության կողմից՝ եռագլուխ, նախկին, շպիnն. Շարմազանով ՔՊ-ականները թաքնված մուլտիմիլիոնատերեր են․ Երվանդ Բոզոյան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում

Այս երեխաները դասերից փախել, հեղափոխություն են արել, այսօր գոնե մի շանս էլ չեն ուզում տալ նրանց. Ակցիա ԱԺ-ի մոտ

Բուհեր չընդունված դիմորդների ծնողները և հենց դիմորդները այսօր՝ հուլիսի 22-ին, կրկին հավաքվել էին Ազգային ժողովի մոտ ու ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց հարցին՝ նշելով, թե անարդարացի է, որ իրենք ստացել են բարձր բալեր, չեն ընդունվել որևէ տեղ, սակայն օրինակ 7,5 բալ ստացողն ընդունվել է:

Դիմորդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այո, ասել են, որ գերակայությունը տրվելու է առաջին հայտին, բայց չեն ասել, որ եթե առաջին հայտով չես անցնում, հնարավոր է 18,75 էլ ստանաս ու ոչ մի տեղ չընդունվես»: Նա նշեց, որ պաշտոնական տվյալներով 739 հոգի հավաքել են բավարար գնահատական ու չեն ընդունվել ոչ մի տեղ, եւս 300-400 հոգի ընդունվել են, բայց ոչ այն բաժինները, որտեղ իրենք են ցանկացել:

Դիմաորդի խոսքով, ինքը նշել է 10 տեղ, առաջինը եղել է իրավագիտությունը, հավաքել է 15,75 բալ, սակայն առաջին հայտով չի անցել, անցել 10-րդ հոյտով նշած «հնագիտություն» բաժինը, սակայն չի պատրաստվում այդտեղ սովորել: «Իմ բալերը հերիքում են երկրորդ հայտին եւ մնացած հայտերին, բայց այդ հնարավորությունը չի տրվում: Պետք է նախապատվությունը տալ գիտելիքին, ոչ թե հայտին: Ով կարող է բացատրել, թե ինչու է 18,75 բալ ստացածը ոչ մի տեղ չանցնի, իսկ 7,5 բալ ստացողն անցնի: Այստեղ չկա համաչափություն»,-ասաց նա: Հաղորդում է NEWS.am-ը:

Դիմորդներից մեկի ծնողը անընդունելի համարեց փաստարկը, թե բոլորն իրազեկվել են, որ նախապատվությունը տրվելու է առաջին հայտով դիմածներին. «Ոչ մեկն էլ տեղյակ չի եղել: Եթե այդպես էր, ապա հանեիք մյուս հայտերը, որպեսզի երեխան իմանար, որ մի տեղից բացի, այլ հնարավորություն չի ունենալու ընդունվել: Ի վերջո ինչպ՞ես է 7.5 միավոր հավաքած դիմորդը ընդունվում, իսկ 15, 16, 18-ը մնում դրսո՞ւմ»,- ասաց նա եւ հավելեց, որ իր աղջիկը հավաքել է 13.5 միավոր, դիմել 8 հայտով եւ ոչ մի բաժին չի ընդունվել: նա դիմել է հերթականությամբ՝ իրավաբանական, միջազգային հարաբերություններ, արեւելագիտություն, քաղաքագիտություն եւ այլն:

Դիտարկմանը, որ ԳԹԿ-ից նշում են, որ առաջին հայտով մրցակցությունն են կարեւորում, ծնողն ասաց, որ կապ չունի, թե դիմորդը որ հայտով է ընդունվում, կարեւորն այն է, որ գիտելիքը կա: «Եթե մեկը 7,5 բալով ընդունվել է այդ բաժին եւ կա մեկը, որ 16 բալ  է ստացել եւ ուզում է այդ նույն բաժնում սովորել, նա ավելի վա՞տ կսովորի: Այսինքն` երկրին պետք չեն բանիմաց, խելացի մասնագետներ: Մեզ չի ծանուցվել  փոփոխությունների մասին, միգուցե երեխան իմանար ու դիմեր այլ բաժին: Բաժին կամ այլ հոսք ստեղծեք, այսքան երեխան 18 միավորով դրսո՞ւմ մնա: Մեզ անհրաժեշտ է, որ ապագան լինի խելացի երեխաներինը, ոչ թե 7.5 հավաքվածներինը: 7,5 միավորով բժիշկը պետք է մեզ բուժի՞»:

Լրագրողների հետ զրույցում դիմորդներից մեկի ծնողն էլ ասաց, որ առաջին անգամ է մեկ քննությունով բուհ ընդունվելու հնարավորություն լինում, որը խճճում է դիմորդներին եւ նրա խոսքով՝ այն պարզաբանումը, թե  դիմորդները ծանուցվել են փոփոխված կարգի մասին, անհասկանալի է, քանի որ ոչ մի հստակ ձեւակերպում չի եղել ԿԳՄՍՆ-ի կողմից:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ միայն գրված է եղել, որ նախապատվությունը առաջին հայտինն է. «Բայց դրանից մենք հասկանում ենք, որ եթե երկուսս էլ ստացել ենք 15 բալ, ապա անցնում է առաջին հայտով դիմած դիմորդը, ոչ թե 15 բալ ստացածը չանցնի, իսկ առաջին հայտով 8 բալ ստացածը անցնի: Չի եղել պարզաբանում, որ պետք է թափուր տեղ մնա, նոր դու անցնես: Բոլոր դիմորդները խաբված են: Ասենք կան դիմորդներ, որ գիտեն իրենց ունակությունները, որ ասենք 16 բալ կարող են առավելագույնը ստանալ: Եթե իրենք իմանային որ այսպես է, իրենք երբեք առաջին հայտով իրավաբանական չէին նշի»:

Մեկ այլ ծնող էլ ասաց. «Հեղափոխությանն այս երեխաներին դպրոցի դասերից դուրս էին հանում, այս երեխաներն ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում ու այդ երեխաներին ղեկավարությունը չի ուզում արտոնություն տալ, գոնե մի շանս տալ: Այս երեխաներն ուզում են ընդամենը սովորել: Ի՞նչ է տվել այս հեղափոխությունը, ինչի՞ համար ենք արել»:

Նշենք, որ այս պահին ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկվում է այս հարցը, որին մասնակցում է նաեւ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը: Նիստին չեն մասնակցում դիմորդների ծնողները:

Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաեւ նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>