Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Պատրաստ եմ ապացույցներ տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով. Սուրեն Սարգսյանը Ադրբեջանի կողմից ֆինանսավորված՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած հակահայկական և հակառուսական բանաձևի մասին. Լուսանկար

Երևանը չպետք է թույլ տա ԱՄՆ Կոնգրեսին ընդունել «հակահայկական» բանաձևը (որը ներառվել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում - խմբ.), հարկ է համապատասխան քայլեր ձեռնարկել ինչպես արտգործնախարարության շրջանակներում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության: Այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Sputnik Армения»-ի հետ զրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովը օրակարգ է մտցրել կոնգրեսականներ Սթիվ Շաբոթի և Ստեֆանի Քոենի լրացումը: Լրացման մեջ խոսքը գնում է «Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ»: Մինչդեռ դրանում չեն հիշատակվում հայ փախստականները, որոնք լքել են Ադրբեջանը Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո:

Բանաձևի մեջ, խոսքը գնում է փախստականների իրավունքների մասին, ինչպես նաեւ այսպես կոչված,  «գրավյալ տարածքներում» Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի իրավունքներին է վերաբերում: Բացի այդ, բանաձևում նշվում է այն պահանջը, որ ԱՄՆ պետքարտուղարը, պաշտպանության նախարարը, պետք է պարբերաբար զեկույց ներկայացնի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին:

Իրենց զեկույցներում պաշտոնյաները, պետք է նշեն 1991 թվականից ի վեր այդ «գրավյալ տարածքներից» վտարված և սպանված մարդկանց թիվը:

«Սա ԱՄՆ պատմության մեջ ամենահակահայկական բանաձևն է: Այն աննախադեպ է նրանով, որ Կոնգրեսում նման հակահայկական ձևակերպումներով բանաձև չէր քննարկվել», - ասաց Սարգսյանը:

Նա հավելեց նաև, եթե այդ բանաձևը ընդունվի նաև ԱՄՆ Սենատում, այն լուրջ նախադեպ կդառնա ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով: Հետագայում այն կարող է կիրառվել ինչպես ԱՄՆ-ի իրավական ակտերում, այնպես էլ միջազգային կառույցների: Ըստ Սարգսյանի, սրա հետևում կանգնած է Ադրբեջանը, որը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել նման օրինագծի ֆինանսավորման ու օրակարգ բերելու համար:

Քաղաքագետը նաև հավելեց, որ Երևանը պետք է մեծ աշխատանք տանի, որպեսզի բանաձևը հոկտեմբեր ամսին չընդունվի: 

Այսօր՝ հուլիսի 22-ին, Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև, որ ունի փաստացի ապացույց, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այդ ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական բանաձևի ընդունումը:

«Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է:

Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել: 

Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:

ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:

Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը», - գրել է նա:

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել երկրի 740,5 միլիարդ դոլարանոց ռազմական բյուջեի նախագիծը, որը նախագահի աշխատակազմին պարտավորեցնում է խստացնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գաղամուղների նկատմամբ:

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>