Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Դավիթ Տոնոյանը, աբշիրնի չէ, բայց փոքր ինֆարկտ տարավ, դա տալո՞ւ հարց էր». Շարմազանով. Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության բանակը հերթական անգամ ապացուցեց, որ կարող է պաշտպանել մեր երկրի անվտանգությունը, և պատահական չէ, որ մեր բանակը հիմա հաղթեց, որովհետև կոփվել էր նմանատիպ մարտական գործողությունների ժամանակ, որոնք եղել էին 2012, 2014, 2015 և 2016 թվականներին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Կարծում եմ՝ բանակը կարողացավ իրեն զերծ պահել քաղաքական շահարկումներից, իսկ բանակի մարտունակությունը և խնդիրները լուծելու կարողությունը կապված է նաև նրա հետ, որ թավշյա և սիրող հեղափոխության «չարժեքները», անլուրջ լայքերը, քայլարածների քաղաքականությունն այնտեղ մուտք չեն գործել։ Հաղթանակը տոնել են մարդիկ, որոնք այնտեղ են եղել երկար տարիներ. օրինակ՝ Շտաբի պետ Օնիկ Գասպարյան. նա երկար տարիներ ծառայել է բանակում, նույնը կասեմ նաև Գրիգորի Խաչատուրովի դեպքում։ Բանակում Նոր Հայաստանի կադրեր չկան, և արդյունքում՝ մեր Զինված ուժերը փայլուն կատարեցին իրենց առաջ դրած խնդիրները։ Սրան զուգահեռ՝ սակայն, քաղաքական իշխանությունը չկարողացավ դիվանագիտական ոլորտում արձանագրել առաջընթաց և փորձեց դիվիդենտներ շահել բանակի հաղթանակներից»,- ասաց Շարմազանովը՝ կրկնելով, որ բանակի գեներալիտետի շրջանում չկան քայլողներ, և հաղթանակը ոչ թե քաղաքական իշխանության, այլ պետության հաղթանակն է։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ օրերս հրապարակված հոդվածին, որտեղ Գրիգորյանը հնչեցնում է հետևյալ հարցը՝ «Իսկ ինչո՞ւ հուլիսյան գործողությունները նույն ընթացքը չունեցան, ինչ նախկինում։ Նախ՝ հեղափոխությունը հիմնարար ձևով փոխել է Հայաստանի կառավարման համակարգի կարողությունները։ Հեղափոխությունից հետո շեշտակիորեն բարձրացել են Ադրբեջանը խորությամբ հետազոտելու մեր կարողությունները, և ժամանակին կանխատեսվել են վերջինիս գործողությունները», Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Այս գնահատականները հարիր չեն Անվտանգության խորհրդի քարտուղարին. ինչն են խորությամբ ուսումնասիրել, ինչ է, այդ խորության արդյունքո՞ւմ են պարզել, որ Ալիևը կիրթ է և կառուցողական։ Ինչ վերաբերում է 2016 թվականի տարված համեմատությանը, ապա այդ համեմատությունն անհեթեթ է, որովհետև ռազմական գործողությունները 2016 թվականին եղել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Տավուշի դեպքերն իրենց մասշտաբներով կարելի է համեմատել, թերևս, միայն 2012 թվականի մարտական գործողությունների հետ, երբ մեր բանակը դարձյալ փայլուն կատարեց իր առաջ դրված խնդիրը։ 2016 թվականի հետ կապված էլ՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Քննիչ հանձնաժողովը նշել է, որ մենք հաղթանակ ենք տոնել, և բոլոր գյուլնազտատական հեքիաթները, թե բահերով են կռվել, փամփուշտ չի եղել, վառելիք և սնունդ չի եղել, հերքվել են՝ համարվել լկտի սուտ։ Այս իշխանությունը պետական նկարագիր չունի։ Նրանք կանգ չեն առնում անգամ ազգային և պետական հաղթանակների վրա ստվեր գցելիս, իսկ սա շատ վտանգավոր բան է։ Եկեք հստակ նշենք՝ ի՞նչ է՝ Օնիկ Գասպարյանը, Գրիգորի Խաչատուրովը, Դավիթ Տոնոյանը 2016 թվականին ուրիշ էին, հիմա՝ ուրի՞շ, ի՞նչ է, ելակո՞վ են բարեփոխում բանակը, ելակով բանակի մարտունակությո՞ւն են բարձրացնում։ Մի հարց տամ՝այդ ո՞ւմ կնքած պայմանագրերով են բերել այդ զենքերը, իհարկե՝ մեր ժամանակ կնքած պայմանագրերով. 2017 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունված պայմանագրի շնորհիվ է, որ Հայաստանին հնարավորություն է տրվել ռուսական ներքին գործարանային գներով գնել ռուսական զենք»: Շարմազանովը նշեց, որ օրվա իշխանությունն այնքան ապիկար է, որ ոչ միայն նոր ձեռքբերում չի կարողացել արձանագրել, այլ նաև չի կարողացել բանակի հաղթանակները կապիտալիզացնել դիվանագիտական դաշտում։

«Այս իշխանությունը չկարողացավ գոնե մեկ միջազգային կառույցից ստանալ մի հայտարարություն, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքին հղում արված լիներ, չկար որևէ հայտարարություն, որտեղ հղում կլիներ հիմնարար սկզբունքներին։ Ընդամենը մեկ հայտարարություն է եղել, որտեղ ԵԺԿ-ն հղում է արել հիմնարար սկզբունքներին ու ինքնորոշման իրավունքին, իսկ այդ հայտարարությանը հասել է ՀՀԿ-ն, հետևաբար՝ ի՞նչ եք գլուխ գովում, եթե չեք կարողանում ձեր Ազգային ժողովով, դիվանագիտական կորպուսով, Անվտանգության խորհրդով և այլ կառույցներով մեկ հայտարարություն ստանալ, ու դա ձեր փոխարեն անում է դարձյալ ընդդիմադիր ՀՀԿ-ն, ինչ իրավունքով եք խոսում առաջընթացից։ Կամ՝ ի՞նչ է նշանակում, երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին ու գործուն քայլեր անում, իմ պետության վարչապետը Մինսկում ասում է, թե ՀՀ-ն պատրաստ չէ միակողմանի զիջումների, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Մինսկում պետք է ասեր ընդամենը երկու բան՝ Ադրբեջանն ագրեսոր է, և վերջ, Արցախի անկախությունն այլընտրանք չունի, և վերջ։ Կամ դա գերագույն հրամանատարի պահվա՞ծք է՝ կառավարության նիստի ժամանակ ասում է՝ կարող է՝ մոլորվել են, Դուք Դավիթ Տոնոյանի դեպքի արտահայտությունը տեսա՞ք. Տոնոյանը, աբշիրնի ինֆարկտ չէ, բայց փոքր ինֆարկտ տարավ, դա տալո՞ւ հարց էր բա։ Իրեն առողջություն եմ մաղթում»,- ասաց Շարմազանովը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>