Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել. ՀՀ ՊՆ
«Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը սահմանին տիրող իրավիճակի մասին։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական կողմը կորուստներ չունի։
«Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։
***
Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի», - գրել է նա։
Zham.am