Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց

Հայ և եզդի ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելու ցանկացած փորձ ստորություն է. գնահատական

Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ, մեր պատմության մեջ որևէ սև էջ չի գրանցվել, ամոթ նրան, ով կփորձի սեպ խրել մեր երկու ժողովուրդների հարաբերությունների միջև: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառմանը:

Ինչպես արդեն նշել էինք, պատգամավորը ֆեյսբուքում գրառում էր արել՝ սպառնալիքներ հնչեցնելով, վերջում էլ թիրախավորելով հայերին և եզդիներին: Տեղեկացնենք նաև, որ այս Բաբաջանյանի այս գրառմանը նախորդել էր մամուլի հրապարակում, որի համաձայն «պատգամավորը «Կոմայգում» հանդիպել է մի քանի տրանսգենդերների հետ»:

Թամոյանն անթույլատրելի է համարում երկու ժողովուրդների հարաբերություններում սեպ խրելու յուրաքանչյուր փորձ.

«Մարդիկ կան, մի քանի կոպեկներ ստանում են արտասահմանյան կազմակերպություներից ալիքները խառնելու համար, ինչ-որ բաներ են խոսում, գրում, դա պարզապես ստորություն է»- ասաց նա:

Իսկ ահա «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազիի համոզմամբ, այս գրառումը Արման Բաբաջանյանի ձեռագիրն է, նրան բնորոշ վարքագծի շարունակությունը: Նա հիշեցրեց, որ Բաբաջանյանը նախկինում էլ ՀՅԴ-ի մասին էր վատ բառապաշարով գրառում արել, հետո ջնջել: «Արման Բաբաջանյանը մեր քաղաքական դաշտի ախտն է, որը նաև մեր այսօրվա իշխանության պատկերն է: Իշխանությունը ցույց է տալիս, թե իչպիսի մարդիկ են իր համար ընդունելի և օրակարգ ստեղծողները, դրանք մարդիկ են, ովքեր իրենց մոր դեմ ցուցմունք են գրել, կամ մեղադրվում են իրենց մորը բռնաբարելու փորձ անելու մեջ, կամ խուսափել են ծառայությունից»,- ասաց նա:

Բորիս Մուրազին նաև անդրադարձավ այն իրավապաշտպաններին, ովքեր գրառման մեջ որևէ վիրավորական բան չեն տեսնում: Նրա խոսքով՝ ազգային պատկանելիության շեշտումը միանշանակ խտրականության դրսևորում ունի իր մեջ:

«Ես հիշում եմ, որ 2013-ին, երբ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը եզդիների մասին մեկնաբանություն էր արել լրագրողների հետ խոսելիս, հենց այդ նույն մարդիկ, ովքեր այսօր պաշտպանում են Բաբաջանյան Արմանին, այն ժամանակ դատապարտում էին, ասում էին, որ դա խտրականություն է»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Բաբաջանյանը ժամեր անց գրառումը հեռացրեց սոցիալական հարթակից, Մուրազիի համոզմամբ, ոչ թե սխալի գիտակցում էր, այլ պարզապես վախեցավ հանրային արձագանքից․ «Նա վախեցավ հանրային արձագանքից, ինքը մարդ է, ով ստացել է 300 ձայն, այսինքն իր տեսակետները կիսում են միայ 300 մարդ: Ես այսպես եմ հասկանում, որ սա նաև իշխանության դիրքորոշումն է, եթե չկա դատապարտում այս ամենին: Իսկ ԼՀԿ-ն պետք է հանրությունից ներողություն խնդրի այս կերպարին քաղաքական դաշտ բերելու համար»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես անդրադարձել Բաբաջանյանի գրառմանը: Իր ֆեյսբուքյան էջում  նա, մասնավորապես, գրել է. «ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ

Հայաստանցիներ ասելով , նկատի ունեմ Հայաստանում ապրող բոլոր ազգերի՝ եզդիներ, հայեր, ասորիներ, ռուսներ , հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներին։ Խնդրում եմ, մի նեղացեք հատուկենտ իրենց քաղաքական գործիչ համարող, թեկուզ պատգամավոր, երևույթներից։ Նրանք, ոչ միայն վիրավորում են ազգային փոքրամասնություններին, տվյալ դեպքում՝ եզդիներին, այլև այդ տարրերը չունեն հայրենիք, չեն հարգում նաև իրենց ազգակիցներին, պառակտելով նրանց հայաստանցիների և արցախցիների։ Իսկ սեփական հայրենիքը հարգող անձը, կհարգի ոչ միայն իր ազգին, առանց նրանց բաժանելու ըստ աշխարհագրության, սևերի ու սպիտակների, այլև նույն սիրով և հոգատարությամբ կվերաբերվի այլ ազգերի ներկայացուցիչներին։

Իհարկե, դատապարտելի է որևէ ազգային և համամարդկային արժեքներ , բացի սեփական շահը, չդավանող այդպիսի երևույթների պահվածքը։ Ուղղակի , տվյալ պարագայում, խնդրում եմ,ձեզ հարգելի եզդիներ, արհամարհեք նրանց ։ Նման անձերի քաղաքական գործիչ, առավել ևս պատգամավոր լինելու փաստը, մեր բոլորի, ներեցեք, հատկապես հայերիս մեծագույն խայտառակությունն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>