Սիրիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր է ընտրվել
Սուրիայի խորհրդարանական օրենսդրական 3-րդ շրջանի ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնախումբը հուլիսի 19-ի գիշերը հաշվարկել է ընտրությունների արդյունքները, հաղորդում է «Գանձասարը»:
Երկուշաբթի առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան ժամը 7:00-ը մի շարք նահանգների ընտրական որոշ կենտրոններում տեղի են ունեցել կրկնական ընտրություններ:
Այսօր՝ հուլիսի 21-ին առավոտյան Ընտրական կենտրոնական հանձնախումբը պիտք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքը։
Ըստ նախնական տվյալների, ընտրությունների արդյունքով Սուրիայի խորհրդարանի մաս կկազմեն երեք հայ երեսփոխաններ՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանը եւ իրավաբան Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ դոկտոր Նորա Արիսյանը։