Թուրքիան սիրիացի զինյակներին կուղղի Ադրբեջան՝ օգնության
Հուլիսի 12-ից հետո, երբ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան ռազմական բախումներ, Թուրքիան ի զարմանս ամբողջ աշխարհի Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը հանդես եկավ ագրեսորի՝ Ադրբեջանի անթաքույց պաշտպանությամբ։ Թուրքիայի այդ հանդգնությանն անգամ ստիպված եղավ շատ դիվանագիտորեն արձագանքել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Առկա է հնարավորություն, որ առաջիկա օրերին Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության գոտի կուղարկի զինյալների՝ սիրիական զինված ընդդիմությունից։ Եւ նրանց մեջ չի բացառվում, որ հայտնվեն հենց այն բանդաները, որոնք 2015 թվականին սպանել են օդաչու Օլեգ Պեշկովին և նավաստի Ալեքսանդր Պոշինիչային։
Այն, որ Թուրքիան պատրաստ է հանուն ռազմական աջակցության Ադրբեջանին սիրիացի վարձկանների ուղղել հակամարտության գոտի Արցախում, հաղորդում է ANF News-ը սեփական աղբյուրներին հղելով։ Զինյալների հետ պայմանագիրը կնքվելու է կես տարով։ Նրանցից յուրաքանչյուրը ամսական ստանալու է 3,5 հազար դոլար։
Հաղորդվում է, որ վարձկանների հավաքագրման կետեր են բացվել Ջենդերիսում, Ռաջում ու Աֆրինում։
Zham.am

